Սկիզբը դրեց Վանոն. Հայոց աշխարհ
Երեւանի Սիրահարների այգում նախօրեին ներկայացվեց Հայաստանում երբեւէ պատրաստված ամենամեծ հոթդոգը` 12 մետր: Ըստ “Հայոց աշխարհ”-ի, այս նախաձեռնությունը շարունակությունն է այն գեղեցիկ ավանդույթի, որ սկիզբ առավ 90-ականներից` Վանո Սիրադեղյանի ոգեշնչման արդյունքում: Ամանորյա հսկայական տորթը հավաքեցին թե բերեցին Կարապի լիճ, եւ խանդավառ ժողովուրդն սկսեց ուտել (երեւի գիտեր, թե ինչ ամանորներ են սպասվում հետագա տարիներին):
Մարզական ռեկորդներ սահմանելու հիմար սովորությունը թողնելով հեռավոր անցյալում, մենք հիմա ռեկորդներ ենք սահմանում այլ բնագավառներում` սոցիալական, տնտեսական եւ մանավանդ` կերատնտեսական: Սիրահարների այգում պառկած հոթդոգը դրա խորհրդանշական վկայությունն էր:
Աղքատության ոլորտում այսքան ռեկորդներ գրանցեցինք, նվազագույն շեմից ցած հրեցինք, բայց ձեռքը զամբյուղ տվեցինք, որ չմեռնի, գնահատող եղա՞վ: Հաղթահարման ռազմավարություն էլ մշակեցինք, որ շեմի ներքեւից նայեն եւ ուրախանան: Այդ ծրագին այնքան հեռանկարային է, որպիսին չի եղել ոչ մեկը. հեռավոր նկարագիր ունի եւ ավելի հիշեցնում է աղքատության հաղթանակի ռազմավարություն:
Օրերս էլ նոր ռեկորդ ենք արձանագրում. այսօրվանից տանից կամ դուրս չգաք, կամ դուրս գալիս ձեզ հետ կվերցնեք կրկնակի ճանապարհածախս, որ կարողանաք վերադառնալ:
Տրանսպորտի բնագավառում ամբողջ 50 տոկոսանոց աճ գրանցեցինք մեկ օրում: Իսկ ռեկորդի թագն ու պսակը, որով չի կարող հպարտանալ աշխարհի ոչ մի երկիր, էլեկտրատրանսպորտի ուղեվճարի բարձրացումն է` 100 տոկոս:
Թե ուր են նայում Գինեսի գիրքը տպողները` անհասկանալի է: Ամեն տխմարություն լցնում են մեջը, իսկ այս անօրինակ ռեկորդները չեն տեսնում:
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում: