12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

10-ամյա երեխան 20 րոպեում վաստակել է 2.2 մլն դոլար /ֆոտո/

Գեղարվեստական դպրոցի 10-ամյա աշակերտ Կիրոն Ուիլյամսոնը հարստացել է 2.2 մլն դոլարով այն բանից հետո, երբ ընդամենը 20 րոպեի ընթացքում նրա նկարած նկարները վաճառվել են աճուրդում: Նրա նկարների եւս մեկ խմբաքանակ կրկին կվաճառվի աճուրդում` 150 հազար դոլար մեկնարկային գնով:

“Մինի-Մոնե” մականունն ստացած տղան հայտնի է դարձել  5 տարի առաջ ընտանեկան տոնախմբության ժամանակ բնապատկեր նկարելուց հետո:

Առաջին անգամ նրա աշխատանքները վաճառվել են 2009-ին: Աճուրդային վաճառքից ստացված 35 հազար դոլարով երեխայի ընտանիքը նոր տուն է գնել, իսկ մնացած գումարը ներդրել է այլ նկարիչների ստեղծագործությունները ցուցադրելու համար: Այժմ նրա նկարներից ստացված հասույթը փոխանցվում է երեխայի սեփական “Kieron Williamson Limited” ընկերությանը, որը ղեկավարում են նրա ծնողները:

Կիրոնն սկսել է նկարել 2008-ից, երբ նույնիսկ չէր լրացել նրա 5 տարին: Իր նկարներում նա հիմնականում պատկերում է իրեն շրջապատող` Նորֆոլկի եւ Կորնուելի բնապատկերները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ