08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 22, 2013

Տարոնի հարցում վստահ են

“Առողջապահության կազմակերպիչների միավորում” հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ 2013թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին սատարում էՏարոնՄարգարյանին և  Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:   Վերջին տարիներին մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել և վերակառուցվել են մի շարք բուժհիմնարկներ, լիովին արդիականացվել է շտապբուժօգնության ծառայությունը։ Սոցիալապես անապահով և առանձին խմբերի համար բոլոր պոլիկլինիկաներում կազմակերպվել են “բաց դռների օրեր”` լավագույն […]

2013-ին ԱՊՀ երկրների տնտեսական աճը 3.5 տոկոս կլինի. Համաշխարհային բանկ

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մեծամասնության տնտեսական միջին աճը 2012-ին ավելացել է 2.5 տոկոսով, իսկ 2013-ին սպասվում է, որ կաճի 2.9 տոկոսով` ըստ Համաշխարհային բանկի մասնագետների: Երկարատեւ ճգնաժամը եւ դանդաղ աճի վերականգնումն ավելի են մեծացնում գործազրկության ցուցանիշները տարածաշրջանում, որն իր հերթին երկարատեւ հետեւանքներ է ունենում տարածաշրջանի մրցունակության եւ սոցիալական ինտեգրման համար: Անորոշ միջավայրը եւ շարունակական […]

Մենք պետք է օգնենք թուրքական հասարակությանն իր պատմությանը բաց աչքերով նայել. Ս. Ֆարմանյան

“Հայաստանը շարունակելու է ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությունը շարունակելու է մնալ առաջնահերթություն, ինչպես նաեւ մենք կզարգացնենք հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության  հետ”, – լրագրողների հետ հանդիպմանն`անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին` ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Լեռնային Ղարաբաղի  խնդրի կարգավորումը վերջին շրջանում, ըստ պատգամավորի,  բավականին պասիվ վիճակում է: “Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի բռնի շահարկումն […]

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ

Ապրիլի 25-26-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն  տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։ Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի […]

Րաֆֆին չի կարող իրադրությունը փոխել` նախագահ կմնա Սերժ Սաևգսյանը

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ հետընտրական զարգացումները, որտեղ գլխավոր դերակատարը ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ավարտվել են: ՛՛Նախագահական ընտրարշավը նաև քաղաքական առումով է ավարտվել, նաև հետընտրական զարգացումները, որ մշտապես լինում են մեր երկրում, ավարտվել են՛՛,-կարծում է Իսկանդարյանը: Henaran.am-ի հարցին, թե Հովհաննիսյանը շարունակում է այցելել մարզեր և չի ճանաչում իր պարտությունը, ինչպիսին […]

Ներող, շնորհակալություն. Արաբկիրում ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի   23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 31-60 շենքերի ու 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայս փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:    “Երևան […]

Ֆարմանյանը զարմացած է որոշ կուսակցապետերի մտավարաժանքի կարողության վրա /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարամանյանը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` այսօր “Հենարան” ակումբում մասնավորապես  ափսոանք հայտնեց, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնվեց նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին` գլխավորելու Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա Ս. Ֆարմանյանը ուրախ է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը պայքարում են Երեւանի համար: “Բնական եւ օրինաչափ չեմ կարող սակայն համարել […]

Կոչ է անում արժանապատիվ երևանցիներին

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը և  Կազմակերպության  300 մասնաճյուղերի 32.000-ից ավելի անդամներ, կարևորելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրության ներկա օրերի պատմական իրադարձությունը և ելնելով համայն հայության մայրաքաղաք Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների իրականացման անհրաժեշտությունից,  ակտիվորեն մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին […]

՛՛Քոչարյանը մասնակցեց և վերջ՛՛

 ՛՛Այս քսան տարիները ցույց են տալիս, որ ընդդիմությանը հակացուցված է կիսել իշխանությունն այս վարչախմբի հետ. այդ քաղաքական գործիչը, ով էլ լինի, կորցնում է իր հեղինակությունը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` վերլուծելով հետընտրական շարժման զարգացման հնարավորությունը: Նա նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության մաս կազմի, կկորցնի իր ընտրազանգվածը և դրական ընկալումը: Հովհաննիսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի