08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 22, 2013

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում

Ապրիլի 20-ին Լոնդոնում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի` Հայոց Ցեղասպանության Ճանաչման Կոմիտեի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա քայլարշավը։ Քայլարշավը, անցնելով Լոնդոնի կենտրոնական փողոցներով, ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ […]

Արմեն Մարտիրոսյանը 3 ժամ ցուցմունք է տվել

”Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ”Բարև Երևան” դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօր մոտ երեք ժամ ցուցմունք  է տվել ՀՔԾ-ում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը, ով որպես վկա հարցաքննվել է ապրիլի իննին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերի հետ կապված: ”Դետալացված կարգով ներկայացրել եմ այն, ինչ տեղի է ունեցել ապրիլի իննի […]

Ամենաոճային կանայք /ֆոտո/

“Style Magazine” ամսագիրը կազմել է մոլորակի ամենաոճային 50 կանանց ցանկը, որը գլխավորում է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, 2-րդ եւ 3-րդ տեղերում “նորաձեւության օրենսդիրներն” են`Ֆիբի Ֆայլոն`”Celine” նորաձեւության տան կրեատիվ տնօրենը, եւ Միուչչա Պրադան` “Prada” նորաձեւոթյան տան տնօրենը: Առաջին տասնյակում են նաեւ հետեւյալ անունները` Քեյթ Միդլթոն, Վիկտորյա Բեքհեմ, Ստելլա Մաքարտնի, Բեյոնսե, Կարա Դելեւին:    

Հայկական արմատները պարտադրող են, տնտեսությունը` հուսադրող

“Ամերիաբանկի” տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռիկովսկին Հայաստանում է: Նա Հայաստան է եկել միջազգային շուկայում ունեցած իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու համար: Ռիկովսկին 25 տարի զբաղվում է զարգացող շուկաներով՝  նա հայտնի է ներդրումային աշխարհում: Ռոբերտ ֆոն Ռիկովսկին նշեց, որ իր համար շատ կարևոր է “Ամերիաբանկի” խորհրդի անկախ անդամի դերը: Մի քանի տարի առաջ համագործակցել […]

Հայերը չլքեցին Լիբանանը, ինչպես որ հիմա չեն լքում Սիրիան. Բաշար ալ Ասադ

Լիբանանի տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բարձր  է գնահատել Սիրիայի հայերի նվիրվածությունը, որոնք չեն լքում երկիրը նույնիսկ ներկայիս քաղաքացիական ճգնաժամի ժամանակ, հաղորդում է լիբանանյան “Աս-Սաֆիր” հեռուստաընկերությունը: Խոսելով ազգային փոքրամասնություններից` Ասադը նշել է, որ հայերը կարողացան ինտեգրվել սիրիական հասարակության մեջ եւ այժմ դրա մի մասն են կազմում: Նա հիշեցրել է հայերի […]

Հարրի Փոթերի ընկերուհին մերկացել է` հանուն շրջակա միջավայրի /ֆոտո/

Հարրի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսընը մերկացել է լուսանկարիչ Ջեյմս Հյուսթոնի “Բնական գեղեցկություն” ֆոտոգրքի համար: Գիրքը վաճառքում կհայտնվի ապրիլին: “Իմ նոր նախագիծը` հիասքանչ բնությանը նվիրված լուսանկարներն են”,-պատմում է լուսանկարիչը,- ” ես իմ նախագծին մասնակցելու համար հրավիրել եմ ամենագեղեցիկ կանանց, ովքեր կիսում են ինձ հետ իմ նպատակաները: Նրանք իրենց ներդրումն են ունենում շրջակա միջավայրի եւ […]

Իշխանությունը պետք է մտորի պետդեպի զեկույցի շուրջ. Ֆարմանյան /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը արտառոց ոչինչ չի տեսնում ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան հաշվետվության մեջ, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում խոսվում է մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների, քաղաքացիական իրավունքների, կոռուպցիայի, կառավարության թափանցիկության, չարաշահումների, թրաֆիքինգի, աշխատողների իրավունքների ոտնահարման մասին: Սամվել Ֆարմանյանի խոսքով, պետդեպարտամենտի զեկույցները օգնում են տվյալ երկրների կառավարություններին: Նա օգտակար է համարում մեր իշխանությունների համար դա, որ մեկ անգամ […]

Հայոց ցեղասպանության թաքնված մեղավորները` 18 րոպեում /վիդեո/

“Հայկական կինոյի զարթոնք” կինոկենտրոնի խորհուրդը “Ազգային կինո” մրցանակ է շնորհել հեղինակ Րաֆֆի Պողոսյանի “Հայոց ցեղասպանության թաքնված մեղավորները” ֆիլմին: 18 րոպե տևողությամբ ժապավենը բացահայտում է բոլշևիզմի և սիոնիզմի կապը երիտթուրքերի հետ:

Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը` Օսկանյանի ընդդիմադիր դառնալու առաջարկի շուրջ

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո իմ հեռախոսը  չի լռում, ինչը, թերևս, հասկանալի է: Մյուս կողմից որևէ արտառոց բան տեղի չի ունեցել և որևէ արտառոց բան չի ասվել: Ես տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, որ ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որը որոշում է քաղաքական ուժի ընդդիմադիր լինել կամ չլինելը՝ խիստ արհեստական եզրույթ է: Քաղաքական ուժի իշխանություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի