07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 22, 2013

76-ամյա տղամարդու բռնաբարության աևդյունքում ալավերդցի կինը երեխա է ունեցել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 76-ամյա Բորիս Միխայլովի գործը: Նախաքննական մարմնի կողմից Բ. Միխայլովին առաջադրված մեղադրանքից տեղեկանում ենք, որ վերջինս 2009թ. հոկտեմբեր ամսին Ալավերդի քաղաքի իր բնակարանում իր հարևանուհու նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում 2010թ. հունիսի 23-ին կինն աղջիկ է ունեցել: […]

Տեր-Պետրոսյանը “փողի” պատճառով չի մասնակցել ընտրություններին

՛՛Ես հպարտ եմ, որ հինգ տարի շարունակ եղել եմ այն թիմում, որը գլխավորել է Լևոն Տեր-Պետրոսյանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը: Նա հայտարարեց, որ առաջին նախագահը փետրվարի տասնութին կայացած նախագահական ընտրություններին չմասնակցեց, քանի որ նա գումար չուներ: Լրագրողների դիտարկմանը, որ տարիքի պատճառով Տեր-Պետրոսյանը չմասնակցեց ընտրություններին, Եղիազարյանն արձագանքեց. ՛՛Տարիքը ձեր և մի […]

Խրտվիլակ ոստիկան` “Բարեւ Երեւանը”` դատախազությունում /ֆոտո, վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ այս պահին բողոքի ցույց են անում “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիիչները: Այստեղ են Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը, “Բարեւ Երեւան” դաշինքի ավագանու թեկնածուները: Այսօր` ապրիլի 22-ին, հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել “Բարեւ Երեւանի” համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, որպեսզի ցուցմունք տա ապրիլի 9-ին կատարված միջադեպի առիթով: Հիշեցնենք, որ այդ օրը Արմեն Մարտիրոսյանն ընդհարում […]

Տարոնի պուլպուլակը … ՀԱԿ-ը Ավանում էր /վիդեո/

Շաբաթ` ապրիլի 20-ին Ավանում Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանդիպմանը հանդիպման եկած ընտրողներն ասացին, որ “սովետում” Տարոն Մարգարյանի նման լավ մարդ չկա: “Հեսա սենց նստարաններ ա դրել, նստում ենք”,-ասաց ընտրողներից մեկը, որին հակադարձեց ՀԱԿ-ի կողմնակից մի տիկին: “Նստարանը հաց ու ջո՞ւր է դառնում”,-հարցրեց տիկինը: “Հա, պուլպուլակն էլ հրեն, գնում ենք, ջուր ենք խմում”,-ասաց գործող քաղաքապետի կողմնակիցը: […]

“Հանրապետականը” կդադարեցնի քարոզչությունը

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ  հեռուստատեսության  և հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության եթերաժամերին Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քարոզչական հոլովակներ չեն հեռարձակվի և քարոզչական հանդիպումներ չեն իրականացվի:

Իսրայելը Թուրքիայից ռազմաբազա է խնդրում

Բրիտանական  “Sunday Times” թերթը տեղեկություն է տարածել, որ այսօր` ապրիլի 22-ին, ռազմական բանակցություններ կսկսեն Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ: Իսրայելն իբր թե ցանկանում է Թուրքիայի տարածքում զարգացած հակահրթիռային բազա ստեղծել` Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհելու նպատակով: Իսրայելի վարչապետի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յակով Ամիդրորը թուրքերին կառաջարկի առաջնակարգ հրթիռներ եւ դիտարկման բարձրակարգ տեխնոլոգիաներ` փոխարենը իրավունք ստանալով օգտագործել Անկարայից […]

”Ամենապարզ ճանապարհն ինքնասպանությունն է”

ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը Հայաստանը որակում է որպես կարտոֆիլային, կաղամբային կամ խիարի երկիր, որտեղ ժողովրդին չեն հարգում: Ըստ նրա` հենց սա է պատճառը, որ վերանշանակվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՛՛Սերժ Սարգսյանը թողեց տղայիկներ, ում կարելի է  հարվածել, որովհետև իրենց ՛՛ընդդիմադիր՛՛ կոչող ընդդիմությունը սլաքը միշտ կուղղի դեպի Տիգրանը, իսկ Սերժ Սարգսյանը կողքի կմնա, լրագրողների ուշադրության […]

”Տաշիրը”` բանակին

“Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է հերթական աջակցությունը ցուցաբերել հայոց բանակին: Այս անգամ բանակի կարիքների համար հիմնադրամը նախատեսել է գնել և ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել շուրջ 200 հազար դոլարի թվով տասը ավտոմեքենաներ, որոնց մակնիշներն ընտրվել են ՊՆ կողմից ներկայացված առաջարկների հիման վրա: Նման որոշման համար հիմք է ծառայել հավատամքը, որ առավել […]

”Յոլա գնալու” հոգեբանությունը ցեղասպանության հետևանք է /վիդեո/

“Յոլա գնալու հոգեբանությունը ցեղասպանության հետևանք է”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը: Այսօր մեր քաղաքական կյանքում դրսևորվող պասիվությունը, ժողովրդի ընդգծված անտարբերությունը ըստ հոգեթերապևտի` պայմանավորված են ցեղասպանվածի հոգեբանությամբ. ”Մենք միշտ վախենում ենք, որ ավելի վատ կլինի հետո և բնականաբար չենք գնում հարցերը ”կոնստրուկտիվ” լուծելուն, սա արդեն մեր ժողովրդի միավորմանը խանգարումա, որովհետև ինքը տրավման մեր այսօրվա բնավորության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի