16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

”Տաշիրը”` բանակին

“Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է հերթական աջակցությունը ցուցաբերել հայոց բանակին: Այս անգամ բանակի կարիքների համար հիմնադրամը նախատեսել է գնել և ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել շուրջ 200 հազար դոլարի թվով տասը ավտոմեքենաներ, որոնց մակնիշներն ընտրվել են ՊՆ կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:

Նման որոշման համար հիմք է ծառայել հավատամքը, որ առավել հզոր է ոչ միայն պետության, այլև  իր հասարակության սերը, աջակցությունն ու հոգածությունը վայելող բանակը: Կարապետյանների ընտանիքի համոզմամբ, յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է իր հնարավորությունների սահմաններում սատարել, նեցուկ լինել մեր անվտանգության երաշխավոր հայոց բանակին:

Ուստի բնական է, որ այլ ոլորտներից զատ նաև բանակին կատարվող նվիրատվությունները “Տաշիր” բարեգործական հիմնադրամի համար վաղուց դարձել են ավանդական: Մասնավորաբար, ՀՀ զինված ուժերին մեքենաներ են նվիրվել նաև 2011 թվականին: Դրանից զատ “Տաշիրը” շարունակաբար այլ աջակցություններ է ցուցաբերել մեր բանակին:

 

“Տաշիր” բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ