Իսրայելը Թուրքիայից ռազմաբազա է խնդրում
Բրիտանական “Sunday Times” թերթը տեղեկություն է տարածել, որ այսօր` ապրիլի 22-ին, ռազմական բանակցություններ կսկսեն Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ: Իսրայելն իբր թե ցանկանում է Թուրքիայի տարածքում զարգացած հակահրթիռային բազա ստեղծել` Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհելու նպատակով:
Իսրայելի վարչապետի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յակով Ամիդրորը թուրքերին կառաջարկի առաջնակարգ հրթիռներ եւ դիտարկման բարձրակարգ տեխնոլոգիաներ` փոխարենը իրավունք ստանալով օգտագործել Անկարայից հյուսիս-արեւմուտք գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի Ակինչի բազան:
Թուրքերը շատ են հետաքրքված այդ տեխնոլոգիաներով եւ 2008-ին նրանց հետ դրանց տրամադրման մասին համաձայնագիր է ստորագրվել, սակայն 2011-ին այն չեղյալ հայտարարվեց: Ամիդրորը պետք է փորձի նաեւ վերականգնել 1996-ի թուրք-իսրայելական համաձայնությունը, որը թույլ էր տալիս “ЦАХАЛ”-ին օգտագործել Ակինչի ռազմաբազան, ինչպես նաեւ վարժանքներ անել Թուրքիայի օդային տարածքում: Փոխարենը թուրքերը կարող են օգտագործել “ЦАХАЛ”-ի ռազմաբազան Նեգեւայում: