07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2013

Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած “միջադեպի” մասին

Այսօր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը զանգվածային լրատվության միջոցներին “մեկնաբանություններ” են տրամադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Գագիկ Ծառուկյանի հետ կատարված “միջադեպի” կապակցությամբ: “Միջադեպ” ասվածն այն է, որ ծառայություն կատարող ոստիկանները պարոն Ծառուկյանին և նրան ուղեկցող անձանց հուշել են համալիրի տարածքում տեղաշարժի նախատեսված ուղին: Ընդամե´նը: Եվ ըստ երևույթին “միջադեպի” մասնակիցների մտքով իսկ չի անցել, […]

Երեւանում հնչեց Մանսուրյանի ռեքվիեմը /վիդիո, ֆոտո/

“Արամ Խաչատրյան” համերգասրահում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային եւ “Հովեր” երգչախմբերը (ղեկավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան), մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն) Հայաստանում առաջին անգամ ներկայացրին  առաջին հայկական՝ Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը:  “Հստակ շեշտադրական համակարգ կա  ստեղծագործության մեջ: Մեծ համարձակություն էր նաեւ ինձ համար այսօր ներկայանալ հայ հանդիսատեսին”,-ասաց Տիգրան […]

Առանց ոտքերի երթ /վիդեո/

Երիտասարդ ծնողները իրենց տղային` Արեգին Ծիծեռնակաբերդ էին բերել ավանդական հիշողության երթին մասնակցելու և իր թաթիկներով անմար կրակին ծաղիկներ դնելու: Henaran.am –ի հետ զրույցում փոքրիկի հայրը հպարտությամբ արձանագրեց, որ տղա ունի և ժամանակն է արդեն նրան հայոց պատմության էջերին ծանոթացնել: Ի դեպ, այս բալիկը ընդամենը 10 ամսեկան է և դեռ չի քայլում և խոսում: Նա բարձունքը […]

Այսօրվանից նոր պայքար է սկսվում /վիդեո/

Կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը համաձայն է Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, որ այսօրվանից նոր պայքար է սկսվում Հայոց Ցեղասպանության 100 ամյակի գործում: Ըստ նրա` մտավորականները պիտի ակտիվանան, որպեսզի կարողանան հասնել նրան, որ մինչեւ 2015թ-ը Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: “Չպետք է լռել”,-ասաց Արզաս Ոսկանյանը Henaran.am-ի հետ զրույցում:

Ցեղասպանության մասին պետք է անընդհատ ասել, ասել /վիդեո/

Դերասան Արմեն Սանթրոսյանը պարզապես չի կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր այն կարծիքին են, որ պետք չէ այսքան տարիների հեռվից խոսել Ցեղասպանության մասին: “Չեմ ասում ողբանք, լացենք, բայց չպիտի մոռանանք: Ցեղասպանությունը մոռանալ նշանակում է հանցագործություն”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում: Դերասանը համոզված է, որ պետք է անընդհատ ասել, ասել, ասել, որպեսզի ճանաչվի ու դատապարտվի Ցեղասպանությունը: 

Կորեայում ապակուց ճանապարհ կբացվի /վիդեո/

Կորեայի Պուսան քաղաքում ամռան սկզբին տեղի կունենա “Sky walk” ապակե ճանապարհի բացումը: Սուր զգացողությունների սիրահարները կգնահատեն ճանապարհը, որի վրա քայլելիս տպավորություն է ստեղծվում, որ քայլում ես ջրի վրայով:  Ճանապարհը նախատեսվում է պատրաստել “U” տառի տեսքով` Իգիդե զբոսայգու հարավային մերձափնյա շրջանում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Օրյուկդո կղզի: Ճանապարհը 12-13 մետր երկայնքով ծովի մեջ կլինի: […]

Բունդեսթագի պատգամավորը Հայաստանի գործողությունները բավարար չի համարում

“Արդեն մի շարք երկրների խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ժամանակն է, որպեսզի Հայաստանը հայացքն ուղղի դեպի Բրյուսել`  նախաձեռնությամբ հանդես գալով եվրոպական կառույցներում: Եվրոպայի խորհրդանը պետք է նոր բանաձեւեր ընդունի: Իսկ դրա համար Հայաստանը պետք է արդեն աշխատանքներ տանի այդ ուղղությամբ` 2015 –ին ընդառաջ“,-Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում նշել է Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր, “Գերմանիա-Հարավային […]

Դատախազ, հացի փող տուր. կտրեց ճանապարհը /վիդեո/

Այսօր` ապրիլի 24 ին դեպի Ծիծեռնակաբերդ` ցեղասպանության հուշահամալիր ՀԱԿ երթի ժամանակ մուրացիկները շտապեցին ՀԱԿ  վերնախավի ճանապարհը կտրելու` “թող” էին ուզում:  Նրանցից մի տղամարդ դիմելով  ՀԱԿ պատգամավոր,նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին ասաց. ” Դատախազ ջան, հացի փող կտաս”: Ջհանգիրյանը չարձագանքեց մուրացիկին և դեմքի հանդարտ արտահայտությամբ շարունակեց երթը: Միջադեպի հետ կապված Henaran.am-ը զրուցեց ՀԱԿԿ Երևանի ավագանու թեկնածու Վահագն […]

Սպիտակցի Հայկոյի “կայֆերը” ջահերով երթի ժամանակ /վիդեո/

Երեկ` ապրիլի 23-ին Դաշնակցության ավանդական ջահերով երթի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ,որի մասին Shamshyan.com-ին տեղեկացրել է մի քաղաքացի:  “Ապրիլի 23-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կիևյան կամրջի սկզբնամասում ավտոմեքենայով հայտնվել մի տղամարդ (զարմանալին այն է եղել, որ այդ ժամանակահատվածում Կիևայն-Օրբելի խաչմերուկը փակ է եղել, տղամարդը կարողացել է շրջանցել ոստիկանական մեքենան):  Ընթերցողը հայտնել  է, որ դեպի Ծիծեռնակաբերդ կատարվող ջահերով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված