Դեսպանը հիշեցնում է` Ֆրանսիան վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը /վիդեո/

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է, որ ապրիլի 24-ը կարեւոր օր է աշխարհի հայերի համար: “Այսօր կարեւոր օր է նաեւ Ֆրանսիայում ապրող հայերի համար: Փարիզի, Մարսելի, ողջ Պրովանսի հայերն այդ օրն անցկացնում են Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներում”,- ասել է Ռենոն` հիշեցնելով, որ Ֆրանսիան վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: […]