22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դեսպանը հիշեցնում է` Ֆրանսիան վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը /վիդեո/

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է, որ ապրիլի 24-ը  կարեւոր օր է աշխարհի հայերի համար:

“Այսօր կարեւոր օր է նաեւ Ֆրանսիայում ապրող հայերի համար: Փարիզի, Մարսելի, ողջ Պրովանսի հայերն այդ օրն անցկացնում են Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներում”,- ասել է Ռենոն` հիշեցնելով, որ Ֆրանսիան վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, 1998 թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: 

2000 թվականի նոյեմբերի 7-ին նմանատիպ օրենք ընդունեց Ֆրանսիայի Սենատը: 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը օրինագիծ ընդուն “Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը”,-ասվում է Ազգային Ժողովի նախագահ Լորան Ֆաբիուսի ստորագրած օրինագծում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ