07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2013

ԲՀԿ-ականները չեն տեղավորի Ծառուկյանի թիկունքում. Արմեն Աշոտյան

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրվան:  “Երեւանի քաղաքապետի ընտրությունների առաջին օրը արդարացրեց իմ բոլոր կանխատեսումները: 1. ԲՀԿ-ի ողջ քարոզարշավը հիմնված է լինելու բացառապես Գագիկ Ծառուկյանի անձի վրա: Ինչպես նկատել էին շատերը, անգամ քարոզչական տեսահոլովակում բակայում էր ոչ միայն Վարդան Օսկանյանը, այլեւ բհկական եռյակի մնացած […]

Օրը` վարդային էր. օրվա կադր

Մայրության եւ գեղեցկության տոնը` ապրիլի 7-ը համընկել էր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարարշավի մեկնարկին: Եվ պատահական չէ, որ փողոցով անցնող գեղեցկուհիններին վարդեր էին նվիրվում քաղաքական ուժերի կողմից: “Բարեւ Երեւանը”` իր նարնջագույն ժապավենով, ԲՀԿ-ն եւ Երեւանի քաղաքապետարանը` բացիկներով: Շնորհավոր բոլոր կանանց եւ աղջիկների տոնը…

Դռնբացեքի կարգ Ջավախքում /ֆոտո/

Ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի եւ տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող տեր Թադեոս, տեր Տաթեւ եւ տեր Տիգրան քահանաների մասնակցությամբ վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ապրիլի 6-ի երեկոյան նախորդեց դռնբացեքի արարողությունը: Հայ Եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը […]

Գործարկվեցին հրապարակի շատրվանները

Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումները եզրափակվել են Հանրապետության հրապարակում, ուր կանանց տոնի առթիվ, ինչպես եւ նախապես հայտարարվել էր, վերագործարկվել են մայրաքաղաքի գլխավոր շատրվանները: Տոնական միջոցառման շրջանակում նաեւ ֆլեշմոբ էր կազմակերպվել: Երեւանի մասին հնչող սիրված երգերից մեկի ուղեկցությամբ՝ տասնայկ զույգեր շատրվանների հարակից ճեմուղին վերածել էին պարահրապարակի: Երեւանյան երգող շատրվաններն ապրիլի 7-ին գործարկելը քաղաքապետ […]

Այս ուրախությունից մի 5 տարի էլ կապրեմ. 101-ամյա տատը Տարոն Մարգարյանին

Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում բնակվող 100-ամյա երկու կանանց եւ անձամբ շնորհավորել տոնի կապակցությամբ:   Սիրվարդ Ատաջյանի համար Տոնը կրկնակի էր, ով այսօր նշում էր նաեւ իր 101-րդ տարեդարձը: Քաղաքապետի այցն իրոք հաճելի անակնկալ էր Սիրվարդ տատի համար: Շնորհավորելով թե տոնի եւ թե ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը […]

ԲՀԿ-ն` Տարոն Մարգարյանի պատվիրած երաժշտության ներքո /վիդեո, ֆոտո/

Ապրիլի 7-ին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը “Մոսկվա” կինոթատրոնում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հավաք էր նախաձեռնել: Այդ նույն պահին տարածքում կենդանի երաժշտության ներքո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ծաղիկներ ու բացիկներ էին բաժանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: “Հանրապետական” քաղաքապետի ծաղիկներից օգտվում էին նաեւ ԲՀԿ-ական կանայք: “Ինչ անենք. տոնը մնում է տոն”,-Henaran.am-ին ասաց մի տիկին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` […]

Րաֆֆու գլխին Տարոնը տեղ ունի /վիդեո/

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը “Բարեւ Երեւան” դաշինքը սկսեց Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում գտնվող փոքրիկ պուրակից` մաքրելով եւ բարեկարգելով այն: Ցուցակի 2-րդ հորիզոնականում գտնվող Անահիտ Բախշյանը պատմեց, որ պուրակը կործանումից փրկվել է 2007-ին: “Ահազանգ ստացանք, որ քանդում են, հասանք տեղ, թույլ չտվեցինք: Նամակների, պայքարի արդյունքում, եթե քաղաքապետարանը որոշում էլ ուներ, չեղյալ համարեց: 2008-2009թթ.-ին Գագիկ Բեգլարյանը […]

ԲՀԿ-ն սկսեց փակ. Ծառուկյանն էլ չխոսեց /վիդեո, ֆոտո/

Ապրիլի 7-ին “Բարգավաճ Հայաստան” կուսկացությունը “Մոսկվա” կինոթատրոնում հավաք էր նախաձեռնել, որին մասնակցեց նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հանդիպումը լրագրողների փակ է, նախատեսված է կուսակցական  ակտիվի հետ: “Կարելի է համարել նախընտրական, բայց մեր ակտիվն է, ազատ խոսելու ենք, մեսիջներ ենք փոխանցելու: Չեմ կարծում, որ լուսաբանելը ճիշտ է”,-ասաց […]

Արծիվ 1 ջոկատի առյուծ հայուհին

Մեր բանակի շինարարությանը անձամբ է մասնակցել ազատամարտիկ Սուսաննա Գալստյանը: Մահապարտների Արծիվ 1 հատուկ նշանակության ջոկատի կին ազատամարտիկի նշանաբանը մեկն է “Առյուծը առյուծ է էգ լինի թե որձ”: Այսօր,կանանց և մայրության տոնի խորհուրդը Սուսաննա Գալստյանի մոտ ասոցացվում է նաև հայրենիքի ու ազգապահպան նվիրումի խորհրդի հետ:Սուսաննա Գալստյանը ռազմի դաշտում միայն մի նպատակ է ունեցել,այնպես ապրել,որ հայ մայրերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված