07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 6, 2013

Գերմանահայերը մտահոգ են

 Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված է: Հակառակ որոշ կանխատեսումների մթնոլորտը գնալով շիկանում է եւ սպասվում է, որ այն իր կուլմինացիոն կետին կհասնի ապրիլի 9-ին`նախագահական երդմնակալության օրը: ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է , որ կարող են սադրանքներ եւ բախումներ առաջանալ խաղաղ բնակչության ու օրինապահ  մարմինների միջեւ եւ զարգացումները գնան մարտի 1-ի հայտնի […]

Ով ով է. քաղաքապետացուները /վիդեո/

Ապրիլի 7-ին մեկնարկում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում գնահատեց ընտրություններին մասնակցող վեց կուսակցության և մեկ դաշինքի, նրանց առաջին ”համարների” հնարավորությունները: ՀՀԿ-ի ցուցակը, որտեղ ընդգրկված է 195 հոգի, գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ”Երևանցիները ցանկանում են, որպեսզի քաղաքի ղեկավարը լինի մարդ, ով իր յոթը պորտով կլինի երևանցի և […]

Արթուր Բաղդասարյանը կկրճատի սուպերմարկետների թիվը

“Օրինաց երկիր” կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նպատակ ունի Հայաստանը իսկապես վերածելու օրինաց երկրի: Նա գտնում է,որ մեր քաղաքում բավականին շատ են շքեղ և մեծ սուպերմարկետները և հարկավոր է դրանց թիվը սահմանափակել: Ըստ  Բաղդասարյանի` ՕԵԿ-ը երկու տարի է ինչ օրենսդրական նախաձեռնությամբ  վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եկել է քաղաքական համաձայնության, որ սուպերմարկետների թիվը լինի  տվյալ տարածքի բնակյչության […]

Ընդմիշտ դեռահաս Ավրիլ Լավինը մերկացել է ալբոմի շապիկին /ֆոտո/

Երգչուհի Ավրիլ Լավինը “Twitter”-ում տեղադրել է իր նոր սինգլի` “Here’s To Never Growing Up”-ի շապիկը, որտեղ նա մերկությունը ծածկում է մեծ փափուկ խաղալիք արջուկով: “Հագուստի” փոխարեն երգչուհին կրում է միայն նշանադրության մեծ մատանին, որը նրան նվիրել է փեսացուն` “Nickelback” խմբի վոկալիստ Չեդ Քրյուգերը: Հենց նա էլ օգնել է Ավրիլի 5-րդ ալբոմի աշխատանքներում, որի անվանումը եւ […]

“Ժառանգությունն” ու ՀՀԿ-ն քվեաթերթիկում նույն հորիզոնականներում են

2013թվականի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագաի ընտրությունների քվեաթերթիկում  “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննսիյանը 3-րդ հորիզոնականում էր, ՀՀԿ կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 6-րդում: Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում էլի նույն պատկերն է: 6-րդ հորիզոնականում ՀՀԿ-ն է` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, իսկ 3-րդում “Բարեւ, Հայաստան” դաշինքն է` “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ի […]

”Ռեալը” Հենրիխի համար պատրաստ է վճարել 15 միլիոն

Իսպանական ”Ռեալ Մադրիդը” ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ”Ռեալը” պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերի դիմաց վճարել 15 միլիոն եվրո և մի քանի տարվա պայմանագիր առաջարկել: Հիշեցնենք, որ ”Բարսելոնան” Հենրիխին առաջարկել էր 25 միլիոն եվրո: Նրա ծառայություններով` հետաքրքրվում են նար անգլիական ”Լիվերպուլն” ու ”Մանչեսթեր […]

Businessgame-ը` ձկնաբուծությանը

 Ապրիլի 6-ին Tom Collins PUB-ում մեկնարկեց Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը: Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ “Մերքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ” ՀԿ-ն։ Businessgame-ը բիզնես գործունեության սիմուլյատոր է. բանկի տոկոսները, ապրանքների գները եւ այլ թվային ցուցանիշներ գործակիցներով համապատասխանում են ՀՀ շուկայում առկա թվերին: Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին։ Ինչպես նշեց Մերքեթինգի հայկական […]

Կարֆուրը` ազատ մրցակցության երաշխիք

“Կարֆուրը պետք է մտնի մեր շուկա, քանի որ մեր ապրանքները դուրս կգան  միջազգային շուկա”:  ՕԵԿ առաջնորդ,ԱԱԽ նախագահ Արթուր Բաղդասարյանը “Կարֆուրը” Հայաստան բերելու համար լուրջ հիմնավորում ունի.”Մեր ապրանք իրացնողները կարող են իրացնել իրենց ապրանքները խոշորագույն ցանցերից մեկում եւ կարող են դուրս գալ միջազգային շուկաներ”: Արթուր Բաղդասարյանը նշեց նաև,որ Կաֆուրի մուտքը Հայաստան նշանակում է տնտեսության ազատականացում: Արթուր […]

Նեղացած է առաջին նախագահից. թող իր տիկին Լյուդմիլայի կողքը նստի /վիդեո/

”Ազատության” հրապարակում ապրիլի 5-ի հանրահավաքի ներկա մարդիկ ապրիլի իննին ևս հրապարակում են լինելու ու մասնակցելու են ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը: Նրանցից ոմանք հույս ունեն, որ այդ օրը իշխանափոխություն է լինելու, իսկ մյուսները չգիտեն` ինչ է լինելու, սակայն ամեն դեպքում գալու են: Henaran.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված