27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Գերմանահայերը մտահոգ են

 Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված է: Հակառակ որոշ կանխատեսումների մթնոլորտը գնալով շիկանում է եւ սպասվում է, որ այն իր կուլմինացիոն կետին կհասնի ապրիլի 9-ին`նախագահական երդմնակալության օրը:

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է , որ կարող են սադրանքներ եւ բախումներ առաջանալ խաղաղ բնակչության ու օրինապահ  մարմինների միջեւ եւ զարգացումները գնան մարտի 1-ի հայտնի դեպքերի սցենարով:

Մենք  զորակցում ենք մեր  ժողովրդի արդար պայքարին եւ խիստ մտահոգված ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  ենք, որ որեււէ բիրտ ուժի կիրառում կամ  սադրանք աննախադեպ

բացասական  ազդեցություն կունենա  Հայաստանի իշխանություններ եւ Սփյուռք հարաբերությունների վրա:

  Ի բարօրություն Հայ ժողովրդի, երկրի խաղաղ ու կայուն զարգացման`  պահանջում ենք Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից յուրաքանչյուր խնդրո առարկա  կամ տարաձայնություն հանգուցալուծելիս կիռարել միմիայն իրավական, ազգանպաստ եււ մարդասեր  մոտեցում, որը կհանդիսանա ամուր հիմք Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների շարունակական զարգացման համար եւ առավել կբարձրացնի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային  արենայում:

“Եվրոպայի Հայերի Համագումար”  Գերմանիայի մասնաճյուղ

 Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ

Հայ-Գերմանական Մշակութային Ընկերություն

Բեռլինի Հայ Համայնք

Շտուտգարտի Հայ Մշակութային Միություն

“3-րդ Հազարամյակն Առանց Պատերազմի” ՀԿ

“Հայկական Վերածնունդ” Գերմանիայի մասնաճյուղ

 

05. 04. 2013թ.

Գերմանիա

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ