07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Businessgame-ը` ձկնաբուծությանը

 Ապրիլի 6-ին Tom Collins PUB-ում մեկնարկեց Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը: Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ “Մերքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ” ՀԿ-ն։ Businessgame-ը բիզնես գործունեության սիմուլյատոր է. բանկի տոկոսները, ապրանքների գները եւ այլ թվային ցուցանիշներ գործակիցներով համապատասխանում են ՀՀ շուկայում առկա թվերին: Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին։

Ինչպես նշեց Մերքեթինգի հայկական ակումբի նախագահ Տարոն Պարսամյանը, Businessgame անցկացնելու գաղափարը վաղուց կար, սակայն ժամանակ էր պետք այն նախապատրաստելու համար, քանի որ ՀՀ տնտեսության ճյուղերից մեկի սիմուլյատորը ստանալը բավականին բարդ գործընթաց էր. հարկավոր էր հաշվարկել տարբեր գործակիցներ։ Ըստ Տարոն Պարսամյանի՝ այս ծրագրում յուրաքանչյուր մասնակից հանդես է գալիս պայմանական գործարարի դերում։ Եվ խաղի ընթացքում մասնակիցներն ունեցած կապիտալով կարող են զարգանալ կամ տապալել աշխատանքները։ Մերքեթինգի հայկական ակումբի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ խաղն ունենալու է շարունակական բնույթ, անդրադառնալու են նաեւ տնտեսության այլ ճյուղերի։ Բացի այդ, ծրագրեր կան այս խաղը ստանալ էլեկտրոնային վեբ կայքի ձեւաչափով։

Ծրագրի ղեկավարներ Աննա Ալոյանն ու Անուշ Խաչատրյանն էլ նշեցին, որ իրենց հիմնական նպատակն ուսանողների տեսական գիտելիքները գործնականում դրսեւորելու հնարավորության ընձեռումն է։ Խաղի միջոցով երիտասարդների համար ավելի պատկերավոր կդառնան բիզնես գործընթացները։

Ծրագրին մասնակցում են մարքեթինգ, գովազդ, բիզնես, PR կամ այլ նման մասնագիտություններ ունեցող բուհերի ուսանողները:

Businessgame-ի ամենահաջողակ 3 գործարարները կստանան գումարային պարգեւներ եւ արժեքավոր մրցանակներ (1-ին տեղ` 100000 դրամ, 2-րդ տեղ` 50000 դրամ, 3-րդ տեղ` 25000 դրամ):

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ