19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 6, 2013

Կթանկանան. Հայկական ժամանակ

 Ըստ թերթի, հայաստանյան խանութներում կրկին արձանագրվում են թանկացումներ: Վերջին մի քանի օրերին թանկացել են մի քանի տեսակի ծխախոտներ: Մատակարարները խանութատերերին զգուշացրել են, որ շուտով այլ ապրանքներ էլ են թանկանալու: Մասնավորապես կթանկանա “Կոկա-կոլան”: Դրա յուրաքանչյուր կես լիտրանոց շշի մեծածախ գինը թանկանալու Է 15 դրամով: Արդեն թանկացել է գարեջրի որոշ տեսակներ: Կես լիտրանոց շշի գինը 350 դրամից […]

Րաֆֆու գրական-երաժշտական երեկոն. Առավոտ

Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ եւ, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք եւ համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան եւ ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը […]

Տարոնի երգը երիտասարդներին է տրվել. Հրապարակ

Ըստ թերթի,  հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը հիմնականում “նվիրված” է եղել քարոզչական նյութերին: Նիստի ընթացքում ՀՀԿ ԳՄ անդամները ավագանու ընտրությունների “կլիպներն” ու երգն են նայել: Ծերակույտը գոհ է եղել իրեն ներկայացված “նյութերից”, մանավանդ՝ երգից: Նրանք անչափ տպավորված են մնացել իրենց՝ “Ավելի լավ Հայաստան” “կլիպից”, որի երաժշտությունը գրել է երգահան Արմեն Մարտիրոսյանը, բառերը` […]

ԲՀԿ-ն սաղ հարցերը լուծելու է, անունները տուր. Հայկական ժամանակ

Չնայած “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հերքում է Երեւանի ավագանու ընտրություններին`  կուսկացության շտաբներում մարդկանց տվյալներ հավաքագրելու եւ ընտրակաշառքի խոստումները, բայց թեման օր-օրի զարգացում է ապրում: Թերթի թղթակիցը զրուցել է ԲՀԿ շտաբի անդամի հետ եւ հասկացել, որ ԲՀԿ-ն ընտորղին “անտեր” չի թողնելու: Ներկայացնում ենք երկխոսությունը. -Ինձ հարեւաներն են ասել, փողի հետ կապված…Կարա՞նք ցուցակ կամ ընտանիքի ընտրողների թիվը բերենք: […]

Էպոսագետի գործով` լռում են. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթը փորձել է ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանից նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու մասին մանրամասներ ճշտել եւ հասկանալ, թե ինչո՞ւ է այս հարցի շուրջ ԱԱԾ-ն խորհրդավոր լռություն պահպանում։ ԱԱԾ-ի կողմից այս գործի հետ կապված ինֆորմացիոն վակուումը հիմք է տալիս կասկածելու, որ, որ  Սեդրակյանը հայտնվել է քավության նոխազի կարգավիճակում։ “Երբ որ դատավարության […]

ՀՀԿ-ն ունկնդրելու է վարչապետին. 168 ժամ

Այսօր ժամը 15:00-ին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամներին է ներկայացնելու իր ղեկավարած կառավարության հնգամյա գործունեության արդյունքները: Ապրիլի 9-ին կառավարության լիազորություններն ավարտվում են: Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Սա լինելու է վարչապետի եւ կառավարության հաշվետվությունը, որի ժամանակ կոնկրետ թվերով եւ փաստերով ներկայացվելու է, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի