ԲՀԿ-ն սաղ հարցերը լուծելու է, անունները տուր. Հայկական ժամանակ
Չնայած “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հերքում է Երեւանի ավագանու ընտրություններին` կուսկացության շտաբներում մարդկանց տվյալներ հավաքագրելու եւ ընտրակաշառքի խոստումները, բայց թեման օր-օրի զարգացում է ապրում: Թերթի թղթակիցը զրուցել է ԲՀԿ շտաբի անդամի հետ եւ հասկացել, որ ԲՀԿ-ն ընտորղին “անտեր” չի թողնելու: Ներկայացնում ենք երկխոսությունը.
-Ինձ հարեւաներն են ասել, փողի հետ կապված…Կարա՞նք ցուցակ կամ ընտանիքի ընտրողների թիվը բերենք:
-Դուք որ շենքում եք ապրում:
-Հացի խանութի: Ինչքա՞ն փող եք տալիս:
-Ախպերս, հլը մի ամիս կա: Մի հատ հասկանանք, թե ինչ ա, նոր կգաս կպայմանավորվենք:
_Բայց մենք ի՞նչ պիտի անենք: Տնեցիների անունները բերեմ:
-Հա անունները բերում ես ուրիշ ոչ մի բան:
-Իսկ անձնագրե՞րը:
-Մենակ անուն-ազգանունները, մեկ էլ` հեռախոսի համար, ուրիշ բան պետք չի: Դուք քանի՞ հոգի եք տանը:
-Չորս ընտրող:
-Չորս ընտրող…
-Հա, երբ բերեմ անունները:
-Հիմա դեռ շուտ ա, ապեր, մի տաս օրից:
-Ասում են հնարավոր ա ուրիշներն էլ փող բաժանեն: Գոնե դուք ասեք, թե մոտովորապես ինչքան եք տալու, որ իմանանք, անձնագրերը որտեղ տանենք:
-Ախպերս մեզ դեռ ռեալ բան չեն ասել:
-Բայց կտա՞ք, եթե բերեմ
-Ախպերս, բեր` էդ սաղ հարցերը մենք կլուծենք:
-Իսկ կարողա չտ՞աք:
-Ապե, տենց տպավորություն ե՞նք թողել:
–Գոնե մի 10 հազար տալու ե՞ք:
-Ապե, ես ոչ մի բան չգիտեմ հիմի: