07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2013

Ով կգնի “Արմավիան”` տոմսերը կթանկանան առնվազն 30 տոկոսով

“Արմավիայի” տոմսերի գները արդեն ապրիլ ամսին կթանկանան` նվազագույնը 30 տոկոսով: Սա ՀՀ Հանրային Խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելա Մուրադյանի դիտարկումն է: Փորձագետը կարծում է, որ միակ ազգային ավիափոխադրողի սնանկացնումը իր հետ բերելու է բավականին լուրջ հետևանքներ: Նա նշում է,որ հնարավոր հետևանքների մասին “Արմավիան” բարձրաձայնում էր դեռ մեկ տարի առաջ, սակայն վերջին տարվա […]

Երևանի հեծանվահրապարակը համալրվել է պրոֆեսիոնալ նոր հեծանիվներով

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի հեծանվահրապարակ կատարած նախորդ աշխատանքային շրջայցի ժամանակ, ծանոթանալով մարզաձևի զարգացման ու խթանման համար մասնագետների կողմից առաջադրվող առաջնահերթություններին, խոստացել էր մայրաքաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրում ներառել նաև հեծանվահրապարակը պրոֆեսիոնալ նոր հեծանիվներով համալրելու հարցը: Հեծանվահրապարակ կատարած հերթական շրջայցի շրջանակում, խոստման համաձայն, արդեն ձեռքբերված 60 նոր հեծանիվները քաղաքապետն անձամբ է հանձնել պատանի մարզիկներին: Կարևորելով մարզադպրոցի […]

“Ժառանգությունը”` սպանված գյուղապետի մահվան առնչությամբ հայտարարում է

“Ժառանգություն” կուսակցությունում ցավով տեղեկացանք Պռոշյան ավանում կատարված սարսռեցնող ահաբեկչության մասին, որ ընդհատեց ազատամարտիկ, համայնքապետ Հրաչ Մուրադյանի կյանքը: Մեզանից հեռացավ մարդ, ով վայելում էր սեր եւ հարգանք, ով մասնակից ու հերոս էր Արցախյան ազատամարտի, ով ապրում եւ գործում էր ի շեն եւ բարօրություն հայրենի եզերքի: Միայն երկրում առկա ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտում կարող էր նման քստմնելի […]

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը իշխանությունների կողմից ընտրակեղծարարներին հովանավորելու փաստերի կապակցությամբ   Ինչպես եւ սպասելի էր, Սերժ Սարգսյանի խոստումները, թե իշխանությունները հետամուտ են լինելու փետրվարի 18-ին տեղ գտած ընտրախախտումների բացահայտմանն ու կեղծարարներին պատժելուն՝ հերթական շոուի մաս են կազմում:   Ապրիլի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում զննվեց Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասի փաստաթղթերի պարկը: Հատուկ քննչական […]

Որտե՞ղ են բնակվում աշխարհի լավագույն սիրեկանները

Գիտության տարբեր ճյուղերով զբաղվող գիտնականներին մշտապես հետաքրքրել են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց սեռական հարաբերությունների առանձնահատկությունները: Եվ ահա նրանք հետազոտություն են կատարել, որի արդյունքներից էլ պարզ է դարձել` որտեղ են բնակվում աշխարհի ամենասեքսուալ կանայք եւ ամենավատ սիրեկանները:  Օրինակ` Նոր Զելանդիայում կանայք աչքի են ընկնում յուրահատուկ սեքսուալությամբ: Նորզելանդացի կնոջ սիրեկանների թիվը ողջ կյանքի ընթացքում միջինում կազմում […]

Լիլիթ Պիպոյանը խոսելուց չի վախենում, բայց /վիդեո/

Երգահան Լիլիթ Պիպոյանը կցանկանար լինել Երեւանի ավագանու անդամ: Ցավոք, թե բարեբախատաբար նրան չեն առաջարկել ընդգրկվելու այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակում: “Բայց ես չեմ կարող կուսակցական լինել: Ոչ մեկից չեմ վախենում, խոսելուց չեմ վախենում”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում: Նրա խոսքով, արվեստագետը, մտավորականը այսօր ստվերում չէ: Կոնկրետ Լիլիթ Պիպոյանը քաղաքական պայքարը իրենը չի համարում: Թե ինչի […]

Սոբչակն օրինակելի խորթ մայր է /ֆոտո/

Սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով վերջերս ամուսնացավ դերասան Մաքսիմ Վիտորգանի հետ, փորձում է հարաբերությունները հարթել ամուսնու դստեր հետ: “Քսյուշան եւ Պոլինան ավարտական երեկոյի համար զգեստ են ընտրում եւ ինձնից խորհուրդ հարցնում, իսկ ես գլուխ չեմ հանում դրանից”,-իր միկրոբլոգում երկրպագուների հետ կիսվել է Վիտորգանը:  Նա նաեւ նշել է, որ կինը եւ դուստրը միասին կինո են գնացել: […]

Քայլով` Գյումրիից Ազատության հրապարակ

Գյումրիի “Ասպարեզ” ակումբից տեղեկացնում են, որ մի խումբ գյումրեցիների նախաձեռնությամբ քայլերթ ենք իրականացնելու` Գյումրու Թատերական հրապարակից դեպի  Երեւանի Ազատության հրապարակ` մասնակցելու  ապրիլի 9-ին կայանալիք հաղթահավաքին: Սա բողոքի ակցիա է, որով մեր դժգոհությունն ենք հայտնում 2013 թվի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների եւ պաշտոնական արդյունքների դեմ: Մեր նպատակը հստակ է. պայքարելու ենք մինչեւ արդարության […]

Գյումրեցիները խոպան գնացին` Րաֆֆուն չսպասեցին

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ`ապրիլի 2-ին  Գյումրիում կայացած հավաքը մարդաշատ չէր: Սա սակայն չզարմացրեց ժառանգականներին: Նրանց խոսքով` պատճառը աշխատանքային ժամն էր: Այնուամենայնիվ, “Ժառանգության” ներկայացուցիչները Գյումրիում հայտարարեցին, որ Գյումրիում “էնեևգետիկա” են ստանում եւ ոգեւորված հայրաքաղաքից վերադառնում են մայրաքաղաք: Որոշ գյումրեցիներ Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ հույս էին կապում Րաֆֆու պայքարի հետ, բայց պարզվեց` անարդյունք: “Չգիտենք` ուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված