19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2013

Մարդկանց հրավիրել են, հարցրել` ինչ գործ ունեն “Առաքելության” հետ

Երևանի ավագանու ընտրություններում ՛՛Առաքելություն՛՛ կուսակցության նախընտրական ծրագիրն արդեն պատրաստ է և այն կհրապարակվի քարոզչության առաջին օրերին: Բոլորովին վերջերս ստեղծված կուսակցությունն օգտվելու է քարոզչության բոլոր եղանակներից` արտաքին գովազդից, ԶԼՄ-ների գովազդից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ցուցակի առաջին համարը` Մեսրոպ Առաքելյանը: Ընտրություններում նրանք հանդես են գալու երկու կարգախոսով՝  ՛՛Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով՛՛,  ՛՛Երևան, […]

ԱՄՆ դաշնային դատարանը մերժեց Թուրքիայում հայկական կալվածքների վերաբերյալ հայցը

Մարտի 26-ին դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին անարդարացիորեն՝ իրավասության բացակայության պատճառաբանությամբ, մերժեց ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրավված կալվածքների փոխհատուցման պահանջով: Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը եւ Բրայան Կաբատեկը 2010 թվականի հուլիսի 29-ին խմբային դատական հայց էին ներկայացրել՝ Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) եւ այն […]

Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Իեն Քելլիին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:  Ինչպես հաղորդում է “АПА”-ն, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունների ներկա ընթացքի եւ հեռանկարների վերաբերյալ:

Վրաստանում եւս 2 մարդ է մահացել H1N1 վիրուսից

Վրաստանում եւս 2 մարդ է մահացել H1N1 վիրուսից, տեղեկացնում է “Грузия-Online”-ը: Ներկայումս Վրաստանում գրանցված է H1N1 վիրուսով վարակված լինելու 323 լաբորատոր ձեւով հաստատված դեպք: 28 մարդ արդեն մահացել է: Վարակվածների միջին տարիքը 30-64 տարեկան է: Այս տարիքային խմբում մահվան 2 դեպք է գրանցվել:  Մահացածների թվում 2 երեխա են, որոնցից մեկը մինչեւ 4 տարեկան տարիքային խմբից է, մյուսը` […]

Կսատարեն. Ազգ

Թերթի  հետ զրույցում Ռամկավար ազատական կուսակցության  ատենադպիր Սուրեն Սարգսյանը մեկնաբանելով  թե ինչու չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին` մասնավորապես ասել է, որ երկար ժամանակ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների հետևանքով ՌԱԿ-ը դուրս էր մնացել քաղաքական գործընթացներից, ուստի և դժվար էր միանգամից մեծ ակնկալիքներ ունենալ: “Չվախեցանք պարտվելու հիասթափություն ապրելուց ու, համեստ չափերով, մասնակցեցինք տեղական ընտրություններին, որտեղ ապահովեցինք […]

Առաջին տիկինն սփոփում է որդեկորույս մայրերին /վիդեո/

Համացանցում մի հոլովակ է հայտնվել, որում նկարահանվել է Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը, գրում է “Lenta.ru”-ն: Հոլովակում նկարահանվել են նաեւ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհված զինվորների մայրերը: Նրանք պատմում են իրենց որդիների մասին, հիշում, արտասվում: Այնուհետեւ նրանք գալիս են նախագահական պալատ, որտեղ հանդիպում են Ասմա Ասադի հետ:  Առաջին տիկինը խոսում է նրանց հետ, համբուրում, մխիթարում […]

“Արմավիայի” օդաչուներն ու բորտուղեկցորդները` օդից կախված. Ժամանակ

Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող “Արմավիայի” սանակացմամբ գործազուրկ են դառնում ընկերության մոտ 400 աշխատակիցները: Ավիաընկերությունն օդաչուներին պարտք է 5 ամսվա աշխատավարձ` 2012թ նոյեմբերից մինչեւ 2013 մարտ: Այս մասին թերթը տեղեկացավ ավիաընկերության օդաչուներից մեկից, ում խոսքով, սնանկ հայտարերլու պահին ավիաընկերությունում աշխատում էին մոտ 50 օդաչու, որոնցից յուրաքանչյուրի աշխատավարձը տատանվում է ամսական 2-3 մլն դրամի սահմաններում: Սա մոտավոր […]

Պառավթեւերը չեն կարող իրար բզբզել. Առավոտ

Աշխարհում տհաճ քաղաքական երեւույթներից ամենատհաճներից մեկը կուսակցությունների երիտթեւերն են: Պարզ է, իհարկե, որ կուսակցությունները պետք է նախապատրաստեն իրենց հերթափոխը` մարդկանց, որոնք պետք է 10, 20, 30 տարի հետո դառնան պատգամավորներ, նախարարներ, մեծ ու փոքր “նաչալնիկներ”: Բայց արդյոք դրա համար անհրաժե՞շտ է լինել այդ աստիճանի “քառակուսի” եւ դատարկ: Քառակուսին, հիշեցնեմ, իմ կարծիքով, նա է, ով ենթարկվելով […]

Կտրելու են խախտողների ձեռքը` ԲՀԿ-ն փող չի բաժանելու. Հրապարակ

Թե ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում ավագանու ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում ընտրական ռեսուրսների խոշորամասշտաբ ինվենտարիզացիա: ԲՀԿ-ն որոշել է ոչ մի միլիմետր չզիջել, ընդհուպ արագ արձագանքման “ջոկատներ” ստեղծել, որոնք “արտաքին” եւ “ներքին” հսկողություն կիրականացնեն բոլոր 464 ընտրատեղամասերում`նկարելով, հաշվելով, թե քանի մարդ մտավ ընտրատեղամաս, քանիսը դուրս եկավ. “Սանտիմետրը դնելու` գծելու ենք, թե բակում քանի մետրից կարող ենք կանգնել-նկարել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի