08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2013

Բեքհեմի երկրպագուներն այժմ կարող են քնել նրա մահճակալին

Եթե ուզում եք թռթվռալ ձեր սիրելի Վիկտորյա Բեքհեմի մահճակալի վրա կամ զբոսնել այն այգում, որտեղ Բեքհեմներն իրենց երեխաներին են զբոսանքի տանում, ուրեմն դուք այժմ ունեք այդ հնարավորությունը: Աստղային զույգը վաճառքի է հանել կալվածքը, որը բրիտանացի լրագրողները “Բեքհեմների դղյակ” են անվանում:  Կալվածքի տարածքում կա մանկական տարածք, մի քանի այգի եւ թենիսի կորտ, բիլյարդի սրահ, սպորտդահլիճ: Դղյակի […]

Յուրա Մովսիսյանը լավագույնների թվում երկրորդն է

Ըստ champiomat.com կայքի` Հայաստանի հավաքականի և ռուսական ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստների ցուցակում երկրորդն է: Ամսվա լավագույն ֆուտբոլիստը համարվում է ԲԿՄԱ-ի խաղացող Վագներ Լավը, իսկ երրորդը ՛՛Կրասնոդարի՛՛ հարձակվող Վանդերսոնն է:  Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը երկու ամիս առաջ տեղափոխվեց ՛՛Սպարտակ՛՛ և առանջնությունում առաջին իսկ հանդիպմանը դարձավ հետ-տրիկի հեղինակ:

… Սեքս արեց եւ տրորեց ռեզինները /վիդեո, ֆոտո/

Ով հասցրեց` թքեց եւ միզեց, Ով հասցրեց` 2գրամ քաշեց կամ ծակվեց, ներարկիչը շպրտեց ու գնաց Ով հասցրեց սեքս արեց եւ օրորվելով` տրորեց ռեզիները…. Սա ժամանակակից արդի հայ պոեզիա է: Ապրիլի 3-ին կայացավ “18-33.արդի հայ պոեզիա” անթոլոգիայի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել 18-ից 33 տարեկան 13 բանաստեղծների ստեղծագործությունները: Նախաձեռնությունը Համազգային հայ կրթական եւ մշակութային միությանն է: […]

Ջոլին շահել է դատը` առանց դատարանում ներկա գտնվելու

Անջելինա Ջոլին շահել է դատական գործը, որը նրա դեմ մի խորվաթ լրագրող էր ներկայացրել` մեղադրելով դերասանուհուն գրագողության մեջ: Ջեյմս Բրեդոկ անունով լրագրողն առաջինը չէ, ով հայտնի մարդու նկատմամբ նման մեղադրանք է ներկայացնում: Նա պնդում է, որ Ջոլին իր` “Մեղրի եւ արյան երկրում” ֆիլմի սցենարը վերցրել է իր` “Ավիրված հոգիներ” պատմվածքից: 2 ստեղծագործության հերոսուհիներն էլ Բոսնիայի […]

”Զվարթնոց”-ը ելք է փնտրում

Հայաստանում միակ նավթ ներկրող “Միկա լիմիտեդ” ընկերության և “Արմավիա” ավիաըներության սեփականատերը հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովն է: Սակայն տնտեսական հանձնաժողովի կայացրած որոշման համաձայն՝ Բաղդասարովը իր ներկրած նավթը նախ վաճառել է “Զվարթնոցին”, ապա այն գնել “Զվարթնոցից’ ավելի թանկ գնով: Տեսակետ կա, որ սա Արմավիայի սնանկացման հիմնական պատճառներից է: “Զվարթնոց” օդանավակայանի լրատվական ծառայությունից Henaran.am-ին պատասխանեցին, որ “Արմավիա”-ի հետ […]

՛՛Երևանը ՊԼԱՑԴԱՐՄ, ՊՈԼԻԳՈՆ ՈՒ ՄՈՆԻՏՈՐ չէ՛՛

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է որոշ ՛՛գործիչ-քարոզիչների՛՛: ՛՛ՍԿՍԵՔ ՁԵԶԱՆԻՑ Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին լրատվական դաշտում դռնեդուռ ընկած որոշ գործիչ-քարոզիչներին հարկ եմ համարում հիշեցնել, որ` 1. Երևանը ՊԼԱՑԴԱՐՄ չէ, որ օգտագործեք 2017-2018 թթ ընտրական ցիկլին Հայաստանում ստրկատիրական կամ ֆեոդալական կարգեր վերահաստատելու համար: 2. Երևանը ՊՈԼԻԳՈՆ չէ, որ փորձարկեք ձեր` տարիներ շարունակ […]

Մարդիկ երբեք չեն պատկերացնի` ով է Մադոննայի եղբայրը

55-ամյա Էնթոնի Չիկոնեն անտուն է: Նա քնում է փողոցում եւ փող է մուրում անցորդներից, իսկ նրա քույրը` փոփ թագուհի Մադոննան, նրա խոսքով, արհամարհում է իրեն: Իհարկե, ոչ միայն քույրը: Նրանց հարազատ հայրը երբեմն կերակրում է Էնթոնիին, սակայն չի փորձում դրանից ավել օգնություն ցուցաբերել: “Նա չի ցանկանում, որ իրեն անհանգստացնեն: Նա կարծում է, որ ես հատուկ […]

Օսկանյանի խորհուրդը քաղաքային իշխանություններին

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող, պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Երևանի խնդիրներին ու ներկայացրել իր տեսակետը. ՛՛Այս օրերին ակամա իմ գրառումները քաղաքին են վերաբերում: Կարծում եմ՝ դա հասկանալի է: Իմ նախորդ երկու գրառումներում ես անդրադարձել էի Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական և քաղաքային նշանակությանը, խոսել էի քաղաքական մրցակցության, հակակշիռների մասին, ինչպես […]

“Բարգավաճ Հայաստանը”լքել է իր ընտրազանգվածին երկրի համար ամենավճռորոշ պահին. ՀՀԿ խոսնակ

Ցանկացած այլ քաղաքակիրթ երկրում կուսակցությունը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել խորհրդարանական ընտրություններում`իշխանությունից ընդդիմության շարքը կտրուկ անցնելու ճանապարհով, այդպիսով խլելով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, խիստ քննադատելով կառավարող վարչակարգը, մեծ փոփոխություններ խոստանալով իր ընտրողներին, իսկ դրանից հետո չմասնակցելով երկրի համար ամենավճռորոշ քաղաքական գործըթնացին, ինչպիսին նախագահական ընտրություններն են, իրավունք չէր ունենա մասնակցելու քաղաքական այլ գործընթացների, օրինակ`Ավագանու խորհրդի ընտրություններին:    […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի