18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ջոլին շահել է դատը` առանց դատարանում ներկա գտնվելու

Անջելինա Ջոլին շահել է դատական գործը, որը նրա դեմ մի խորվաթ լրագրող էր ներկայացրել` մեղադրելով դերասանուհուն գրագողության մեջ: Ջեյմս Բրեդոկ անունով լրագրողն առաջինը չէ, ով հայտնի մարդու նկատմամբ նման մեղադրանք է ներկայացնում: Նա պնդում է, որ Ջոլին իր` “Մեղրի եւ արյան երկրում” ֆիլմի սցենարը վերցրել է իր` “Ավիրված հոգիներ” պատմվածքից:

2 ստեղծագործության հերոսուհիներն էլ Բոսնիայի եւ Հերցեգովինայի 1992-ի քաղաքացիական պատերազմի զոհեր են: Ինչպես պարզել է դատարանը, 2 հեղինակն էլ հիմնվել են իրական եւ շատ հայտնի դեպքերի վրա, այդ պատճառով էլ զուգադիպություններն անխուսափելի են եղել, հատկապես որ խոսքն այնպիսի թեմայի մասին է, ինչպիսին է գերիների կյանքը: Բացի այդ, Բրեդոկի պատմվածքում եւ Ջոլիի ֆիլմում տարբեր ավարտներ են:

Դերասանուհին, կարծես թե, չի էլ անհանգստանում իր արվեստի համբավի համար: Դատարանը մերժել է հայցը նույնիսկ առանց Ջոլիի ներկայության, իսկ նա այդ ժամանակ զբաղվում էր բարեգործական գործունեությամբ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ