03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Ժառանգությունը”` սպանված գյուղապետի մահվան առնչությամբ հայտարարում է

“Ժառանգություն” կուսակցությունում ցավով տեղեկացանք Պռոշյան ավանում կատարված սարսռեցնող ահաբեկչության մասին, որ ընդհատեց ազատամարտիկ, համայնքապետ Հրաչ Մուրադյանի կյանքը: Մեզանից հեռացավ մարդ, ով վայելում էր սեր եւ հարգանք, ով մասնակից ու հերոս էր Արցախյան ազատամարտի, ով ապրում եւ գործում էր ի շեն եւ բարօրություն հայրենի եզերքի:

Միայն երկրում առկա ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտում կարող էր նման քստմնելի հանցագործություն կատարվել, երբ իր աշխատավայրի առջեւ իր աշխատակիցների հետ զրուցող համայնքապետը անշնչացած գետին տապալվի դավադիր ու հեռահար կրակոցից: Ում պատվերով եւ ում իրացմամբ է կատարվել հանցագործությունը՝ պատկան մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել:

Խստորեն դատապարտելով կատարված ահաբեկչությունը պահանջում ենք հանցանքի շուտափույթ բացահայտում եւ սգո այս ժամին մեր վշտակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում Մուրադյանի հարազատներին, ընկերներին, կուսակիցներին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ