09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կթանկանան. Հայկական ժամանակ

 Ըստ թերթի, հայաստանյան խանութներում կրկին արձանագրվում են թանկացումներ: Վերջին մի քանի օրերին թանկացել են մի քանի տեսակի ծխախոտներ: Մատակարարները խանութատերերին զգուշացրել են, որ շուտով այլ ապրանքներ էլ են թանկանալու: Մասնավորապես կթանկանա “Կոկա-կոլան”: Դրա յուրաքանչյուր կես լիտրանոց շշի մեծածախ գինը թանկանալու Է 15 դրամով: Արդեն թանկացել է գարեջրի որոշ տեսակներ: Կես լիտրանոց շշի գինը 350 դրամից դարձել է 370 դրամ: Թանկացումները, ինչպես խանութատերերին տեղեկացրել են մատակարարները, պայմանավորված են հիմնականում դրամի արժեզրկմամբ, տնտեսական ոչ լավատեսական սպասումներով…:

Իսկ այս վատ սպասումները իրենց հերթին պայմանավորված են սպառման ծավալների նկատվող անկմամբ: Խանութատերերն ասում են, որ իրենց խանութներից մշտապես գնումներ անող հաճախորդների մի մասը արդեն գնացել է երկրից, մի մասն էլ պատրաստվում է գնալ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ