22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ընդմիշտ դեռահաս Ավրիլ Լավինը մերկացել է ալբոմի շապիկին /ֆոտո/

Երգչուհի Ավրիլ ԼավինըTwitter”-ում տեղադրել է իր նոր սինգլի` “Here’s To Never Growing Up”-ի շապիկը, որտեղ նա մերկությունը ծածկում է մեծ փափուկ խաղալիք արջուկով: “Հագուստի” փոխարեն երգչուհին կրում է միայն նշանադրության մեծ մատանին, որը նրան նվիրել է փեսացուն` “Nickelback” խմբի վոկալիստ Չեդ Քրյուգերը:

Հենց նա էլ օգնել է Ավրիլի 5-րդ ալբոմի աշխատանքներում, որի անվանումը եւ թողարկման ժամկետը դեռեւս անհայտ է: Նոր սկավառակը կթողարկվի 2 տարվա լռությունից հետո.երգչուոհւ վերջին ալբոմը թողարկվել է 2011-ին: Այս ընթացքում Ավրիլի մասին գրեթե չէին խոսում: Նա զբաղվում էր “Abbey Dawn” հագուստի արտադրությամբ եւ “The Avril Foundation” բարեգործական հիմնադրամի ղեկավարմամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ