24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանը կկրճատի սուպերմարկետների թիվը

“Օրինաց երկիր” կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նպատակ ունի Հայաստանը իսկապես վերածելու օրինաց երկրի:

Նա գտնում է,որ մեր քաղաքում բավականին շատ են շքեղ և մեծ սուպերմարկետները և հարկավոր է դրանց թիվը սահմանափակել: Ըստ  Բաղդասարյանի` ՕԵԿ-ը երկու տարի է ինչ օրենսդրական նախաձեռնությամբ  վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եկել է քաղաքական համաձայնության, որ սուպերմարկետների թիվը լինի  տվյալ տարածքի բնակյչության թվով պայմանավորված:

Բաղդասարյանին այդ մասին հուշել է  տարբեր երկրների փորձը.”Ենթադրենք Դավիթաշեն համայնքում չի կարող լինել 20 խոշոր սուպերմարկետ,որովհետև ամեն մի նոր սուպերմարկետի բացումը նշանակում է մանր ու միջին խանութների վերացում: Իսկ մենք ուզում ենք չվնասել փոքրիկ խանութների տերերին: Հույս ունենք,որ այս նախագիծը այս տարի կնդունվի”:

Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը փոփոխությունների ջատագով է.” Միջին, ստորին օղակներում պետք է փոփոխություններ անել, բնական սերնդափոխություն անել:  Մարդիկ փոփոխություններ են ուզում` արդարություն, օրենքի իշխանություն”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ