“Ժառանգությունն” ու ՀՀԿ-ն քվեաթերթիկում նույն հորիզոնականներում են

2013թվականի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագաի ընտրությունների քվեաթերթիկում “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննսիյանը 3-րդ հորիզոնականում էր, ՀՀԿ կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 6-րդում:
Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում էլի նույն պատկերն է: 6-րդ հորիզոնականում ՀՀԿ-ն է` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, իսկ 3-րդում “Բարեւ, Հայաստան” դաշինքն է` “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ի դեպ նկատենք, որ ինչպես Նախագահական ընտրություններին, Երեւանի ավագանու ընտրություններին 7 ուժ է պայքարում` “Առաքելություն”, “Բարագավաճ Հայաստան”-ը, “Բարեւ Հայաստան” դաշինքը, Հայ ազգային կոնգրեսը, Հայ Յեղափոխական դաշնակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ “Օրինաց երկիր”-ը: