16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆու գլխին Տարոնը տեղ ունի /վիդեո/

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը “Բարեւ Երեւան” դաշինքը սկսեց Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում գտնվող փոքրիկ պուրակից` մաքրելով եւ բարեկարգելով այն: Ցուցակի 2-րդ հորիզոնականում գտնվող Անահիտ Բախշյանը պատմեց, որ պուրակը կործանումից փրկվել է 2007-ին:

“Ահազանգ ստացանք, որ քանդում են, հասանք տեղ, թույլ չտվեցինք: Նամակների, պայքարի արդյունքում, եթե քաղաքապետարանը որոշում էլ ուներ, չեղյալ համարեց: 2008-2009թթ.-ին Գագիկ Բեգլարյանը որոշեց այստեղ այգի դարձնել, մենք էլ ծառատունկ արեցինք այստեղ”,-ասաց ավագանու թեկնածուն: Դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիորսյանը ներկա չէր: Նա, ըստ տիկին Անահիտի, Գյումրիում է, եւ գյումրեցիների հետ ոտքով  ճանապարհ են ընկնելու :

“Բարեւ Երեւանը” քարոզարավի առաջին օրը  50  քառակուսի մետր տարածքի վրա ցույց տալ, թե ինչի է ընդունակ եւ ինչ է անելու:  “Քարոզարշավը լինելու է գործով, ամեն տեղ մեր քարոզը լինելու է գործով: Մատնացույց ենք անելու բոլոր խախտումները, որ քաղաքում կան, բոլոր ոլորտներում` կրթությունից մինչեւ քաղաքաշինություն, ու ցույց ենք տալու, թե ինչպես կարելի է այն անել”,-ասաց Բախշյանը:

Ծառատունկին միացավ նաեւ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բարեւեց բոլորին ողջագուրվեց եւ համբուրվեց բոլոր աղջիկների հետ: Նա ծիրանենի տնկեց պուրակում:
“Ապրիլի 7-ը մեր մայրերի, մեր դուստրերի, մեր մայր հայրենիքի տոնն է: Մայրության տոնն է, մեր հայ կին արմատի տոնն է, որը հայկական է, Բախշյանի տոնն է:

Բախշյանը, ով կորցրել է ամեն ինչ կյանքում եւ բայց վերագտել է ամեն ինչ: Ինքը գտել է իր երեխաներին, իր թոռներին Յուրայի համար: Ոչ մեկը չի կորցրել, մենք միայն գտել ենք մեր հայրենիքը: Մերժում ենք կուսակցականությունը, մերժում ենք փողը, մերժում ենք կեղծիքը, մերժում ենք խեղճությունը”,-ասաց Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, ինքը ապրիլի 9-ին, ժամը 12-ին կկարդա Սահմանադրության առաջին գլուխը մեր մայրաքաղաքի մասին: Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեզանից բարձր կա մի հայրենիք, մի գաղափար եւ մի մայրաքաղաք:

 “Երեւանը բոլոր ժամանակների վերջին եւ միակ մայրաքաղաքն է եւ չենք զիջելու, չենք հանձնելու մեր մայրաքաղաքը, այս ծիրանենին վկա:Ինչպես սիրահարների այգում մոտեցա եւ ասեցի Բարգավաճի, Դաշնակցության, ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի երիտասարդներին, կյանքը շատ կարճ է, մնում է մեր երկիրը, մեր հողը, ուրիշ բան չկա, չսխալվենք, չզղջանք”,-ասաց նա:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի “Բարեւ Երեւանը” չի գալու իշխանության, այլ գալու է ծառայելու: “Տարոն Մարգարյանը՝ որպես լավ հայ, իմ գլխի վրա տեղ ունի, բայց որպես փոքրամասնություն”,- ասաց  նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ