06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն սկսեց փակ. Ծառուկյանն էլ չխոսեց /վիդեո, ֆոտո/

Ապրիլի 7-ին “Բարգավաճ Հայաստան” կուսկացությունը “Մոսկվա” կինոթատրոնում հավաք էր նախաձեռնել, որին մասնակցեց նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հանդիպումը լրագրողների փակ է, նախատեսված է կուսակցական  ակտիվի հետ:

“Կարելի է համարել նախընտրական, բայց մեր ակտիվն է, ազատ խոսելու ենք, մեսիջներ ենք փոխանցելու: Չեմ կարծում, որ լուսաբանելը ճիշտ է”,-ասաց Զոհրաբյանը: Վերջինս ասաց, որ վաղը տեղյակ կպահվի ԲՀԿ քարոզարշավի հանդիպումների շրջանակը:

Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրած ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ հրաժարվեց խոսել: “Հետո, բայց ոչ այսօր”,-ասաց :

Չնայած հանդիպումը նախատեսված էր ժամը 16-ին, բայց այն մոտ 40 րոպես ուշացումով սկսվեց: ԲՀԿ առաջոնրդն էր ուշանում: Նրան դիմավորեցին ծափահարություններով եւ “Բարգավաճ” բացականչություններով: Ծառուկյանն էլ շատ արագ ակնարկեց, որ այսօր հարցերի օր չէ:

Նկատենք, որ ԲՀԿ-ի փակ հավաքին մասնակցում էին Ծառուկյանի “Կենտրոն” հեռուստաընկերության եւ Վարդան Օսկանյանի “Սիվիլնեթի” լրագրողները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ