07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2013

Ցրտահարություն. գյուղնախարարությունից զգուշացնում են

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ անցած գիշեր հանրապետության հարթավայրային եւ նախալեռնային գոտու որոշ տարածաշրջաններում հողի մակերեւույթին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ: Առաջիկա գիշերը նույնպես պահպանվում է ցրտահարության վտանգը, ուստի, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով այգիները, բանջարանոցներն ու կարտոֆիլի ցանքերը առատ ոռոգել կամ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի եւ […]

Հանգիստ թողնենք Օբամային. կարեւորը Կարագյոզյանները հայրենիք են վերադառնում /վիդեո/

Նորապսակ Նորա և Կիրո Կարագյոզյանները Լիբանանից հատուկ հայրենիք են եկել` ապրիլի 24-ին ցեղասպանության հուշահամալիրում անմեղ զոհերի հիշատակը հարգելու: Նրանք մասնակցել են ջահերով երթին: Henaran.am-ի հետ զրույցում Կիրո Կարագյոզյանը նշեց, որ որպես հայ մարդ չի կարևորում այս կամ այն երկրի նախագահի ելույթը, բնական շեշտադրում անելով ԱՄՆ նախագահների ամենամյա ելույթներին, երբ աշխարհի հայերը սպասում են. ” Նախագահները […]

Մենք ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու գործընթացից շատ հեռու կլինենք /վիդեո/

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դիտարկմամբ` Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի կառավարության ջանքերը զրո են. “ Ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն չունենալը նույնպես դանդաղեցնում է այս գործընթացը: Երբ որ իշխանությունը չի վայելում սեփական ժողովրդի վստահությունը, նա առավելևս չի վայելում դրսի` միջազգային կառույցների վստահությունը: Էտ մարդիկ քեզ կարան ասեն տարեկան 100 հազար մարդ բացակայումա քո երկրից, առաջինը դու քո […]

Սոցիոլոգներն անվանել են ամենաանվտանգ երկիրը

Խաղաղության եւ տնտեսության միջազգային ինստիտուտը պատրաստել է այն երկրների ցանկը, որտեղ սպանությունների եւ բռնությունների ցուցանիշն ամենացածրն է: Ամենաանվտանգ երկրների ցանկը գլխավորել է Մեծ Բրիտանիան: Վերջին տաս տարիների ընթացքում հանցագործությունների քանակն այստեղ զգալիոերն նվազել է` համեմատած մյուս երկրների հետ: Մասնագետների կարծիքով` սպանությունների թիվը Մշուշապատ Ալբիոնում կրկնակի անգամ նվազել է: Նախորդ տարվա ընթացքում գրանցվել է միջինում մեկ […]

Ինչով է նշանավորվում այս ապրիլի 24-ը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ ապրիլի 24-ը ոչ թե սգո, այլ մեր իրավունքների պաշտպանության օրն է: Այս մասին ասաց Մանոյանն այսօր Ծիծեռնակաբերդում Henaran.am-ի հետ զրույցում: ”Մենք աշխարհից ուզում ենք, որ արդարություն լինի հայության նկատմամբ, և մենք էլ պետք է մեր հնարավորությունները լրիվ օգտագործենք, որպեսզի կարողանանք մեր […]

Միայն Ծիծեռնակաբերդ գալով չէ. Նաիրա Զոհրաբյան

”Մենք պետք է պահպանենք մեր հիշողությունը, բայց միայն հիշողությունը պահպանելով, Ծիծեռնակաբերդ գալով, ծաղիկ դնելով, գլուխ խոնարհելով մեր պարտքը ամբողջությամբ չենք կարող հատուցել: Մենք մեր պարտքը որոշակիորեն հատուցած կլինենք, երբ հասնենք նրան, որ միջազգային ողջ հանրությունն ի վերջո ընդունի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը”,-այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ, ի վերջո, […]

70 զոհ` 8 հարկանի բազմահարկի փլուզման արդյունքում /վիդեո/

Բանգլադեշի մայրաքաղաքի արվարձաններից մեկում շենքի փլուզման հետեւանքով 70 մարդ է զոհվել, հաղորդում է “The Daily Star”-ը: Շուրջ 600 մարդ վիրավոր է, որոնցից 100-ին փլատակների տակից են հանել: Փրկվածների թվում է նաեւ շինության սեփականատերը, ով առաջին հարկում է գտնվել, որը միակ` ամբողջությամբ չփլուզված հարկն է: Փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայրում: Ենթադրվում է, որ զոհերի թիվը […]

Րաֆֆին պայքարն անիմա՞ստ է համարում

Հայաստանը իր քաղաքականությամբ նպաստում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության տարածմանը: Այսօր Ծիծեռնակաբերդի ճանապարհին “Henaran.am“-ին ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Համաձա՞յն է Րաֆֆի Հովհաննիսյանը տեսակետի հետ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո պայքարն այլեւս անիմաստ է: “Պայքարը տեւական է, սակայն ես կարծում եմ, որ 100-ամյակը ոչ թե վաղեմության ժամկետ է, այլ այն ջրբաժանն է, մինչեւ որը պիտի Թուրքիան […]

Գյուղատնտեսության նախարարությունում խորհրդակցություն էր հրավիրվել

  ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր  հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետեւանքով հանրապետության հարթավայրային եւ նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը եւ առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին: Ըստ նախնական տեղեկատվության` Արտաշատի, Մասիսի եւ էջմիածնի տարածաշրջաններում հիմնականում  տուժել են լոբազգի մշակաբույսերի եւ վաղահաս կատոֆիլի ցանքերը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի