Գյուղատնտեսության նախարարությունում խորհրդակցություն էր հրավիրվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետեւանքով հանրապետության հարթավայրային եւ նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը եւ առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին:
Ըստ նախնական տեղեկատվության` Արտաշատի, Մասիսի եւ էջմիածնի տարածաշրջաններում հիմնականում տուժել են լոբազգի մշակաբույսերի եւ վաղահաս կատոֆիլի ցանքերը: Մասնակիորեն վնասվել են նաեւ խաղողի այգիները:
Որոշվեց առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող ցրտահարության վտանգը կանխարգելելու համար, հորդորել նշված գոտիների գյուղացիական տնտեսություններին հնարավորինս առատ ոռոգել այգիներն ու բանջարանոցները, կրկին դիմել պայքարի ավանդական միջոցին` կիսաչոր բուսական մնացորդներով, աթարով կամ այլ հնարավոր միջոցներով կայուն ծխածածկույթի ստեղծմանը` ամբողջ տարածքի համար:
Գործընթացը տեղերում կազմակերպելու եւ մասնագիտական խորհրդատվություն մատուցելու համար ստեղծվեցին հատուկ աշխատանքային խմբեր` փոխնախարարների գլխավորությամբ, որոնք ողջ օրվա ընթացքում ԳԱՄԿ-երի մասնագետների ուղեկցությամբ կլինեն տեղերում եւ համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտա-գործողներին: