22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սոցիոլոգներն անվանել են ամենաանվտանգ երկիրը

Խաղաղության եւ տնտեսության միջազգային ինստիտուտը պատրաստել է այն երկրների ցանկը, որտեղ սպանությունների եւ բռնությունների ցուցանիշն ամենացածրն է:

Ամենաանվտանգ երկրների ցանկը գլխավորել է Մեծ Բրիտանիան: Վերջին տաս տարիների ընթացքում հանցագործությունների քանակն այստեղ զգալիոերն նվազել է` համեմատած մյուս երկրների հետ: Մասնագետների կարծիքով` սպանությունների թիվը Մշուշապատ Ալբիոնում կրկնակի անգամ նվազել է: Նախորդ տարվա ընթացքում գրանցվել է միջինում մեկ սպանություն` 100 հազար մարդուն, իսկ իրավախախտումների ընդհանուր քանակությունը կրճատվել է 25 տոկոսով: Սոցիոլոգները պնդում են, որ Մեծ Բրիտանիան 11 տոկոսով ավելի ապահով է դարձել: Ամենաանվտանգ վայրն Անգլիայում Բրոդլենդն է Նորֆոլկ կոմսությունում:

Ուսումասիրությունը կատարվել է` հաշվի առնելով 5 կարեւոր փաստեր` բռնության մակարդակը, սպանությունների քանակը, զանգվածային անկագությունները, զենքի կիրառմամբ հանցագործությունների թիվը, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցների քանակը:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ