28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչով է նշանավորվում այս ապրիլի 24-ը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ ապրիլի 24-ը ոչ թե սգո, այլ մեր իրավունքների պաշտպանության օրն է: Այս մասին ասաց Մանոյանն այսօր Ծիծեռնակաբերդում Henaran.am-ի հետ զրույցում:

”Մենք աշխարհից ուզում ենք, որ արդարություն լինի հայության նկատմամբ, և մենք էլ պետք է մեր հնարավորությունները լրիվ օգտագործենք, որպեսզի կարողանանք մեր իրավունքները ձեռք բերել”,-նշեց նա:

Մանոյանի խոսքով` 100-ամյակը Ցեղասպանության ճանաչման գործընթացի ավարտը չէ, սակայն ժամանակն է Թուրքիային ներկայացնել հատուցման պահանջը: ”Ցեղասպանության 100–ամյակը պետք է լինի որոշ գործընթացների, հատկապես մեր իրավունքների ձեռքբերման և հատուցման հարցերի բարձրացման մի նոր սկիզբ, որը կշարունակվի նաև 100–ամյակից հետո”:

Կիրո Մանոյանն ասաց, որ այս տարվա ապրիլի 24-ը նշանավորվում է նրանով, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ