Սպանված Աղավնին Ծիծեռնակաբերդում է. օրվա կադր

“Այո, 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է, քանի որ 4 հազար տարի այս հողերում ապրած մի ժողովուրդ եւ նրա քաղաքակրթությունն արդեն չկա”,-ասում էր Հրանտ Դինքը: Նա այսօր միացավ առ աստված հնչած համայն հայության աղոթքին, աղերսին ու պահանջին:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, Եղեռնի հուշահամալիրում զոհված ազատամարտիկի մայր Փառանձեմ մայրիկն է կանգնած` Հրանտ Դինքի լուսանակարը գլխավերեւում:
Փառանձեմ մայրիկը լուռ մոտ մեկ ժամ կանգնած մնաց, մինչեւ Հայաստանի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսն ու այլ պաշտոնական անձինք հեռացան հուշահամալիրից:
Իր վերջին հոդվածում, նա գրել էր, թե վախեցած աղավնի է, իսկ “աղավնիներին Թուրքիայում չեն սպանում”։
Բայց Թուրքիայում աղավնիներին սպանում են։ 2007-ի հունվարի 19-ին խմբագրատան դիմաց հնչած կրակոցները ընդհատեցին Դինքի կյանքը:
Վերջին հրաժեշտի ժամանակ հազարավոր մարդիկ` թուրքեր ու հայեր` մոմերով, ծաղիկներով, Դինքի լուսանկարներով քայլում էին պաստառներով` “Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք” պաստառների ներքո։