18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանին արգելեցին իջնել կառավարական ճանապարհով /վիդեո/

“Բարգավաճ Հայաստան”  կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` որդու եւ կուսակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ծաղիկներ դնելուց հետո ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել Ծառուկյանին իջնել կառավարության եւ պատգամավորների համար նախատեսված ճանապարհով: Հենց այդտեղ էր նրա մեքենան:

Ծառուկյանը զարմացած փորձել է ոստիակներից պարզել պատճառը: Վերջիներս ԲՀԿ առաջնորդին ասել են, որ պիտի անցնել այն ճանապարհով, որտեղով ժողովուրդն է իջնում: Չհամաձայնելով ոստիկանների հետ, այնուամենայնիվ, նա իջել է ընդհանուր ճանապարհով, բայց հետո շրջանցել է ոստիկաններին, իջել պատգամավորների համար նախատեսված ճանապարհով: Ինչպես միշտ այս անգամ էլ Ծառուկյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: “Այսօր այդ օրը չէ”,-ասել է: 

 Տեսանյութը` “Երեւաննյուզի”

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ