06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպիտակցի Հայկոյի “կայֆերը” ջահերով երթի ժամանակ /վիդեո/

Երեկ` ապրիլի 23-ին Դաշնակցության ավանդական ջահերով երթի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ,որի մասին Shamshyan.com-ին տեղեկացրել է մի քաղաքացի: 

“Ապրիլի 23-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կիևյան կամրջի սկզբնամասում ավտոմեքենայով հայտնվել մի տղամարդ (զարմանալին այն է եղել, որ այդ ժամանակահատվածում Կիևայն-Օրբելի խաչմերուկը փակ է եղել, տղամարդը կարողացել է շրջանցել ոստիկանական մեքենան): 

Ընթերցողը հայտնել  է, որ դեպի Ծիծեռնակաբերդ կատարվող ջահերով երթի ժամանակ հայտնված տղամարդը, ով ինչպես պարզվել է հետագայում երգիչ Սպիտակցի Հայկոն է եղել, կարողացել է ճեղքել հոծ բազմությունը և հասել է երթի միջնամաս և սպիտակ գույնի BMW X6 մակնիշի մեքենայով արաբա-թուրքական “մուղամ” էր միացրել այն ընթացքում, երբ երթի մասնակիցները հայրենասիրական խրոխտ երգեր են կատարել”,-պատմել է քաղաքացին։

Հ. Ղուկասյանը տեղեկացրել  է, որ երբ երթի մասնակցիները փորձել են ընդհատել “հերոս”-ի երթը, վերջինս առանց վարանելու դիմել է ձայնային ազդանշանի օգնությանն ու փորձել է ճեղքել մարդկանց հոծ բազմությունը։ Երկաթյա սպիտակ նժույգով “ասպետ” Սպիտակցի Հայկոն, ինչպես ականատեսն է ասում, գտնվել է ոչ սթափ վիճակում։

Երթի մասնակիցներն ակնկալում են, որ երգիչը հրապարակայնորեն ներողություն կխնդրի, և կոչ են անում ոստիկանությանն օրենքի սահմաններում պատժել երգչին։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ