16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Խրտվիլակ ոստիկան` “Բարեւ Երեւանը”` դատախազությունում /ֆոտո, վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ այս պահին բողոքի ցույց են անում “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիիչները: Այստեղ են Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը, “Բարեւ Երեւան” դաշինքի ավագանու թեկնածուները:

Այսօր` ապրիլի 22-ին, հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել “Բարեւ Երեւանի” համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, որպեսզի ցուցմունք տա ապրիլի 9-ին կատարված միջադեպի առիթով: Հիշեցնենք, որ այդ օրը Արմեն Մարտիրոսյանն ընդհարում էր ունեցել ոստիկանների հետ:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` դա եւս մի քայլ է խոչընդոտելու “Բարեւ ” դաշինքի ընթացքը եւ քարոզչությունը: “Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք Արմեն Մարտիրոսյանի իրավունքները, որպեսզի մեկ անգամ էլ հաստատենք ”Նոր Հայաստանի” արդարադատությունը”,-ասաց Հովհաննիսյանը:

Արմեն Մարտիրոսյանը հարցաքննության էր եկել իր փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ինքը պատրաստ է հարցաքննության, որպեսզի պարզվի իրականությունը: Այս պահին նա փաստաբանի հետ մտավ հատուկ քննչական ծառայություն: Նրանց ուղեկցեց եւ հաջողություն մաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ