08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 22, 2013

Ի՞նչ միս են մանկապարտեզում ուտում երեխաները

Այսօր  որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը մանկապարտեզներին ներմուծված թռչնամսի մատակարարման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների կողմից կազմակերպվող ձեռքբերման գործընթացների  համաձայն մատակարավել է բացառապես Արաքս եւ Բաղրամյանի թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված թռչնամիս:  Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարավում է միայն սպանդանոցային ծագման միս եւ մսամթերք:  Ի […]

Հունգարիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Հունգարական Սեգեդ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: Ինչպես տեղեկացնում է “Stop.hu”-ն, հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, Բարի կամքի դեսպան Լեւոն Սարգսյանը ողջունել է հուշարձանի բացումը Հունգարիայում:  Հունգարիայի ԱԳ նախարար Յանուշ Մարտոնին անձամբ ներկա չի գտնվել հուշարձանի բացման արարողությանը, սակայն նա նամակ է հղել արարողության մասնակիցներին, որում հույս է հայտնել, […]

”Որևէ մեկը թող արդարացում չփնտրի և ուրիշի վրա մեղքը չբարդի”

”Ոչ մեկը չի ուզում քաղաքականը տեսնել, որովհետև իրենց համար քաղաքական չէ` յուրացումները, իրենց օրակարգը չէ` տնտեսությունը մոնոպոլացնելը, իրենց օրակարգը չէ կառավարման համակարգը նմանատիպ դեգրադացման հասցնելը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ով ”Ժառանգության” ”Նոր Հայաստանի” օրակարգին չմիանալը պատճառաբանել է մասնավորապես այսպես. ”Մենք ըմբռնումով ենք մոտենում, իհարկե, ցանկացած […]

Աղջկա հետ էր եկել` Տարոնին տեսնելու /վիդեո/

Երեւանու ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ համամասնական ցուցակը ղեկավարող, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ: Տարոն Մարգարյանը անկեղծ խոստովանեց, որ մայրաքաղաքի կենտրոնում էլ խնդիրներ կան, ու վերջին 4 տարում` իր թիմով դրանց մի մասին լուծում տրվել է: Խնդրելով ընտրողների վստահության քվեն`Տարոն Մարգարյանը խոստացավ, որ բոլոր նախատեսված ծրագրերը արվելու են:  Հանդիպումից հետո […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Չինաստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:   “Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դժվարին փորձությունն ու վերացնել դրա հետեւանքները: Կիսելով Ձեր եւ Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է իր գործընկերոջը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Արցախի ԱԳՆ-ի ղեկավարը իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ Էդվարդ Նալբանդյանի ջանքերի շնորհիվ փոխգործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ ավելի կընդլայնվի ի շահ համահայկական նպատակների իրականացման:   ԼՂՀ ԱԳՆ մամուլի-ծառայություն […]

Ալիեւի օֆշորային ընկերությունները մութ էջեր են պարունակում

Վերջերս բացահայտված տվյալների համաձայն` Ադրբեջանի առաջին ընտանիքը բաժնետեր է առնվազն 4 օֆշորային ընկերությունում, գրում է “icij.org” կայքը: Գործարար Հասան Գոզալը բրիտանական British Virgin Islands-ում 3 ընկերությունների նախագահ է հանդիսանում, որոնք ստեղծվել են 2008-ին` Ալիեւի աղջիկների անուններով`ըստ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի գաղտնի փաստաթղթերի: Ալիեւի աղջիկներն այդ ժամանակ 19 եւ 23 տարեկան էին: Ըստ այդ փաստաթղթերի` նախագահը եւ նրա […]

Թողե’ք այս կիկոսությունը. Հերմինե Նաղդալյանը` Աղվան Վարդանյանին

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը մի շարք հայտարարություններ է արել ՀՀԿ-ին ուղղված, մասնավորապես նշելով, թե “Հանրապետականը չորս տարում երեք քաղաքապետ է փոխել և այսօր Տարոնին են դեմ տալիս, քանի որ ամաչում են ասեն ՀՀԿ-ին ձայն տվեք”: Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստացանք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից. -Քանի որ քարոզարշավային փուլն  արդեն իր եռուն շրջանում է, […]

Մխիթարյանը կտեղափոխվի՞ Իտալիա

Մինո Ռայոլան, ով այնպիսի ֆուտբոլիստների գործակալ է, ինչպիսիք են Զլատան Իբահիմովիչը և Մարիո Բալոտելլին, պայմանագիր է կնքել նաև Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Ռայոլան հայտարարել է, որ վերջերս է դարձել Հենրիխի գործակալը և ցանկանում է նրան տեղափոխել Իտալիայի առաջանություն: Նա չի մասնավորեցրել, թե որ ակումբում կցանկանար, որ Մխիթարյանը հանդես գար:  Լուրեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի