28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Թողե’ք այս կիկոսությունը. Հերմինե Նաղդալյանը` Աղվան Վարդանյանին

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը մի շարք հայտարարություններ է արել ՀՀԿ-ին ուղղված, մասնավորապես նշելով, թե “Հանրապետականը չորս տարում երեք քաղաքապետ է փոխել և այսօր Տարոնին են դեմ տալիս, քանի որ ամաչում են ասեն ՀՀԿ-ին ձայն տվեք”: Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստացանք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից.

-Քանի որ քարոզարշավային փուլն  արդեն իր եռուն շրջանում է, ես կարծում եմ , իմ խորհրդարանական կոլեգաներին չէր խանգարի մի քիչ ավելի կոռեկտ գտնվել իրենց հայտարարությունների և գնահատականների մեջ , հատկապես, որ մենք լավ հիշում ենք, թե ինչ ոգևորությամբ էին ոմանք ՀՀԿ-ի քվոտայով նախարար աշխատում:

  Ինչ վերաբերում է նրան, թե Հանրապետականը չորս տարում 3 քաղաքապետ է փոխել, մենք այսօր էլ բաց ճակատով ժողովրդի առաջ կանգնում ենք այդ ամբողջ թիմով, որն աշխատել է այս տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանում, թե’ որպես քաղաքապետ և թե’ որպես ավագանի, և պարզերես ենք, ու կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում ինչքան գործ է արվել, իսկ արվել են բավականին շատ գործեր, քաղաքի դեմքը էականորեն ու լրջորեն փոխված է, և մեր քաղաքապետերից յուրաքանչյուրը դրական հետք է թողել :
  Կոնկրետ Տարոն Մարգարյանի առումով նշեմ`  այն, որ Տարոնը լավ քաղաքապետ է, դա մենք չենք ասում, երևանցին իր աչքերով է տեսնում և իր մաշկի վրա է զգում, թե որքան սրտացավ, բարեխիղճ,  անկաշառ ու արդյունավետ կառավարող քաղաքապետ ունի: Իսկ եթե գնահատական տվողներից որևէ մեկը դա դեռ չի տեսել, ապա իրեն խորհուրդ կտամ մի փոքր սպասել` մայիսի 5-ին արդեն ակնհայտ կլինի. և դա կլինի ոչ իր, ոչ իմ և ոչ էլ որևէ մեկի ասելով, այլ` երևանցիների որոշումով:

  Իսկ Աղվան Վարդանյանի այն արտահայտությանը,  թե իբր  Հանրապետականին անգամ ասել են առանց կրծքանշանի ման եկեք և վաղը եթե քաղաքում էլ Հանրապետականը իշխանություն ունեցավ, անելու է նույնը, տիկին Նաղդալյանը պատասխանեց`

– Պարզապես հիշեցնեմ մեր հարգարժան գործընկերոջը, որ  մենք երեկ էլ քաղաքում իշխանություն ունեինք, մինչ այսօր էլ քաղաքի իշխանությունը մենք ենք, ու ինչ-որ արել ենք ու անում ենք, ժողովրդի աչքի առաջ է, ամաչելու բան չունենք, ինքներս ենք բարձրաձայնում, որ բազմաթիվ խնդիրներ կան, ու մենք էլ ունակ ենք ու պատրաստ այդ խնդիրներին լուծում տալ: Հնարապետական կուսակցության նշանն էլ նախ քաղաքի բոլոր վահանակների վրա փակցված է, երկրորդն էլ` Տարոն Մարգարյանի անունը տալիս, որևէ մեկին այլևս կարիք չկա հիշեցնելու, թե ինքն ինչ կապերով է կապված ՀՀԿ-ի հետ:

Տիկին Նաղդալյանին հիշեցրեցինք նաև,  որ նախօրեին  նույն Աղվան  Վարդանյանի կողմից դատողություններ են արվել, որ տարօրինակ կլինի, եթե ընդդիմությունը չմիավորվի և ընդդիմադիր քաղաքապետ չընտրվի, այս առնչությամբ  ԱԺ փոխխոսնակը նշեց.

-Մեր ընդդիմադիր ուժերը, քանի որ տեսնում են, որ իրենք չունեն երևանցիների կողմից համակրանք ու ձայներ շահելու որևէ հույս, արդեն նստել ու Կիկոսի մահի հեռանկարային զարգացումներն են շարադրում: Թողե’ք այս կիկոսությունն ու ռեալ գործով զբաղվեք, տեսնենք, գուցե որոշ ձայներ հավաքեք, որպեսզի մեկ-երկու ավագանի ունենաք:

   

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ