24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալիեւի օֆշորային ընկերությունները մութ էջեր են պարունակում

Վերջերս բացահայտված տվյալների համաձայն` Ադրբեջանի առաջին ընտանիքը բաժնետեր է առնվազն 4 օֆշորային ընկերությունում, գրում է “icij.org” կայքը:

Գործարար Հասան Գոզալը բրիտանական British Virgin Islands-ում 3 ընկերությունների նախագահ է հանդիսանում, որոնք ստեղծվել են 2008-ին` Ալիեւի աղջիկների անուններով`ըստ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի գաղտնի փաստաթղթերի: Ալիեւի աղջիկներն այդ ժամանակ 19 եւ 23 տարեկան էին: Ըստ այդ փաստաթղթերի` նախագահը եւ նրա կինը` Մեհրիբանը, ով խորհրդարանի անդամ է, ձեռք են բերել իրենց սեփական ընկերությունը` “Rosamund International Ltd.”-ն, 2003-ին:

Թե ինչ նպատակով է Ալիեւն ստեղծել այս ընկերությունները, հայտնի չէ, սակայն մեկ բան հայտնի է` Ալիեւների ընտանիքը լուրջ քայլեր է ձեռնարկել` թաքցնելու իր ներգրավվածությունը այդ երկրներում` օգտագործելով տարբեր գործակալների` ընկերությունները գրանցելու համար` գոնե միայն թղթի վրա:

Նախագահական ընտանիքի անդամները եւ գործարար Գոզալը չեն մեկնաբանել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի եւ ոչ մի հարցին: Լրագրողների բազմաթիվ էլեկտրոնային եւ փոստային նամակներն այդպես էլ մնում են անպատասխան: Արզու եւ Լեյլա Ալիեւաները, ովքեր իրենց ընկերություններն ստացել են հոր` 2-անգամ նախագահ վերընտրվելուց 2 ամիս անց, եւս չեն պատասխանում իրենց ուղղված նամակներին:

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ