Տեր-Պետրոսյանը “փողի” պատճառով չի մասնակցել ընտրություններին

՛՛Ես հպարտ եմ, որ հինգ տարի շարունակ եղել եմ այն թիմում, որը գլխավորել է Լևոն Տեր-Պետրոսյանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը: Նա հայտարարեց, որ առաջին նախագահը փետրվարի տասնութին կայացած նախագահական ընտրություններին չմասնակցեց, քանի որ նա գումար չուներ:
Լրագրողների դիտարկմանը, որ տարիքի պատճառով Տեր-Պետրոսյանը չմասնակցեց ընտրություններին, Եղիազարյանն արձագանքեց. ՛՛Տարիքը ձեր և մի քանի հոգու համար է ասել, որ հավատան՛՛: Նա հիշեցրեց, որ առաջին նախագահն ասել է, որ բացի տարիքից մի քանի տեխնիկական պատճառներ կան չառաջադրվելու համար: Դրանց մեջ գլխավորը հենց գումարի պակասն էր: Եղիազարյանը նկատեց, որ եթե նա իր նախագահության տարիներին թալանած լիներ երկիրը, այժմ բավական ֆինանսական միջոցներ կունենար:
ՍԴՀԿ անդամը պատմեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս այդ խնդիրը եղել է, գերխնդիր է եղել մի վայրից մյուսը տեղափոխվելու համար պահանջվող վառելիքը: Եղիազարյանն ասաց, որ եթե ԲՀԿ-ի հետ համագործակցությունը գումարի համար լիներ, ապա Տեր-Պետրոսյանը կառաջադրվեր: Հիմա էլ ՀԱԿ-ում գումարի խնդիր կա:
՛՛Մեր համակիրները ծայրը ծայրին չեն կարող հասցնել: Հիմա էլ Վահագն Խաչատրյանը գումար չունի, ծիծաղելի է նրա հնարվորությունները սրանց մոտ: Նա քաղաքապետ է եղել, բայց ստիպված է քաղաքային տրանսպորտով երթևեկել՛՛,-նշեց Գուրգեն Եղիզարյանը: