Հայկական արմատները պարտադրող են, տնտեսությունը` հուսադրող
“Ամերիաբանկի” տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռիկովսկին Հայաստանում է: Նա Հայաստան է եկել միջազգային շուկայում ունեցած իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու համար: Ռիկովսկին 25 տարի զբաղվում է զարգացող շուկաներով՝ նա հայտնի է ներդրումային աշխարհում:
Ռոբերտ ֆոն Ռիկովսկին նշեց, որ իր համար շատ կարևոր է “Ամերիաբանկի” խորհրդի անկախ անդամի դերը: Մի քանի տարի առաջ համագործակցել է հայ գործընկերների հետ և այդ գործնեությունը վերաճել է նոր նախաձեռնության:
Ռոբերտ ֆոն Ռիկովսկու դիտարկմամբ. “Ներդրումային դասակարգման տեսանկյունից Հայաստանի շուկան միանշանակ կարելի է դասակարգել որպես զարգացող: Չնայած մի շարք տնտեսության ոլորտներում աճի տեմպերը թույլ են: ԱՊՀ այլ երկրների համեմատությամբ` Հայաստանում զարգացման աճ է նկատվում: Հուսադրող է կենսաթոշակային հիմնադրամների բարեփոխումները”:
Ինչ վերաբերվում է կապիտալի շուկաներին Ռոբերտ ֆոն Ռիկովսկին տեղեկացնում է, որ ԱՊՀ տարբեր երկրներում տարբեր է զարգացման շուկաների մակարդակը. ”Միգուցե Հայաստանում համաեմատաբար ավելի փոքր է, բայց առաջնթացի բավականին լուրջ ծրագրեր կան”:
Ի դեպ, Ռոբերտ ֆոն Ռիկովսկին մայրական կողմից հայկական արմատներ ունի և այս փաստն էլ իր հերթին ազդել է նրա Հայաստան գալու և իր գիտելիքների շրջանաներում այս երկրին աջակցելու մտահաղացմանը: