08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին չի կարող իրադրությունը փոխել` նախագահ կմնա Սերժ Սաևգսյանը

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ հետընտրական զարգացումները, որտեղ գլխավոր դերակատարը ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ավարտվել են:

՛՛Նախագահական ընտրարշավը նաև քաղաքական առումով է ավարտվել, նաև հետընտրական զարգացումները, որ մշտապես լինում են մեր երկրում, ավարտվել են՛՛,-կարծում է Իսկանդարյանը:

Henaran.am-ի հարցին, թե Հովհաննիսյանը շարունակում է այցելել մարզեր և չի ճանաչում իր պարտությունը, ինչպիսին է լինելու նրա գլխավորած շարժման ճակատագիրը, քաղաքագետը պատասխանեց.

՛՛Հայաստանյան քաղաքական ավանդույթի մեջ է գտնվում նա, կլինի այն, ինչ եղավ պարոն Մանուկյանի, պարոն Դեմիրճյանի, պարոն Տեր-Պետրոսյանի հետ, երբ նրանք չէին ընդունում նախագահական ընտրությունների  արդյունքները: Ի՞նչ կլինի, ինքը չի ընդունի ընտրության արդյունքները, ինչպես այս երկրում շատ մարդիկ, ովքեր գնում են հանրահավաքների, փորձում են քաղաքական ակցիաներ կազմակերպել, սակայն իրադրությունը փոխել չի կարող, նախագահը մնալու է Սերժ Սարգսյանը՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ