18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մենք պետք է օգնենք թուրքական հասարակությանն իր պատմությանը բաց աչքերով նայել. Ս. Ֆարմանյան

“Հայաստանը շարունակելու է ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությունը շարունակելու է մնալ առաջնահերթություն, ինչպես նաեւ մենք կզարգացնենք հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության  հետ”, – լրագրողների հետ հանդիպմանն`անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին` ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Լեռնային Ղարաբաղի  խնդրի կարգավորումը վերջին շրջանում, ըստ պատգամավորի,  բավականին պասիվ վիճակում է: “Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի բռնի շահարկումն ու կիրառումը, իսկ Հայաստանը փորձում է իր կառուցողական ներգրավվածությամբ հասնել խնդրի խաղաղ կարգավորման: Անդրբեջանի պահվածքը, սակայն, ապակառուցողական տիրույթում է”,- նշեց պատգամավորը: Վերջինիս համոզմամբ, այս տարի էլ առաջխաղացում չի լինի, քանի որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են:

Մասնագիտությամբ պատմաբան Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության հարցին: Նրա կարծիքով, բոլորը պետք է լծվեն իրականությունն աշխարհին ներկայացնելու գործին, մասնավորապես պետք է ուղղությունը տանել դեպի թուրքական հասարակության ներքին շերտերը:

“Այս կնճիռը չի կարող հավերժ գոյություն ունենալ, Թուրքիան չի կարող հավերժ մերժել իրողությունը, եւ մենք պետք է օգնենք թուրքական հասարակությանն իր պատմությանը բաց աչքերով նայելու հարցում”,-ասաց Ֆարմանյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ