19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ

Ապրիլի 25-26-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն  տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։

Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։

Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ունկնդիրների առջեւ։

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ