2013-ին ԱՊՀ երկրների տնտեսական աճը 3.5 տոկոս կլինի. Համաշխարհային բանկ
Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մեծամասնության տնտեսական միջին աճը 2012-ին ավելացել է 2.5 տոկոսով, իսկ 2013-ին սպասվում է, որ կաճի 2.9 տոկոսով` ըստ Համաշխարհային բանկի մասնագետների: Երկարատեւ ճգնաժամը եւ դանդաղ աճի վերականգնումն ավելի են մեծացնում գործազրկության ցուցանիշները տարածաշրջանում, որն իր հերթին երկարատեւ հետեւանքներ է ունենում տարածաշրջանի մրցունակության եւ սոցիալական ինտեգրման համար:
Անորոշ միջավայրը եւ շարունակական ճգնաժամը եվրոյի տարածքում խնդիրներ են ստեղծում Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում 3 ուղղություններով` ֆինանսներ, առեւտուր եւ դրամական փոխանցումներ: Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպան, Արեւմտյան Բալկանները, որոնք ամենասերտ կապերն ունեն եվրոյի գոտում, զգալիորեն ետ են մնում Թուրքիայից եւ ԱՊՀ երկրներից:
Համաշխարհային բանկի կանխատեսումներով` 2013-ին ԱՊՀ երկրների տնտեսական աճը 3.5, իսկ Թուրքիայինը` մոտ 4 տոկոս կլինի` այն դեպքում, երբ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ Բալկաններում այն ընդամենը 1.2 տոկոս կլինի: