Ֆարմանյանը զարմացած է որոշ կուսակցապետերի մտավարաժանքի կարողության վրա /վիդեո/
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարամանյանը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` այսօր “Հենարան” ակումբում մասնավորապես ափսոանք հայտնեց, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնվեց նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին` գլխավորելու Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա Ս. Ֆարմանյանը ուրախ է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը պայքարում են Երեւանի համար:
“Բնական եւ օրինաչափ չեմ կարող սակայն համարել այն, որ խորհրդարանական ուժերը չմասնակցեցին թիվ 1 համապետական ընտրություններին` նախագահական ընտրություններին: Զարմանում եմ, որ նրանք այդ ընտրությանը չմասնակցեցին սեփական ղեկավարի հայացողությունից կամ նրա ղեկավարի մտավարժանքի կարողության աստիճանից առաջնորդվելով”,-նշեց Ֆարմանյանը: Հարցին` ում նկատի ունի պատգամավորը` ՀԱԿ առաջնորդին, թե ԲՀԿ առաջնորդին, Ֆարմանյանը անուններ չնշեց: “Բոլոր այն ուժերին նկատի ունեմ, որոնք չմասնակցեցին”,-ասաց:
Այն հարցին, թե ինչու են հանրապետականները հիվանդագին ընդունում քննադատությունները եւ բոլորը միասին անդրադառնում այդ քննադատությանը, Ֆարմանյանը պատասխանեց.
“Չէի ասի հիվանդագին ենք ընդունում, քննադատությունը հնարավորություն է տալիս զատելու ռացիոնալը: Բայց երբ պատասխանում են որեւէ կուսակցության ներկայացուցչի, ապա պարզապես իրենց տեսակետն են ասում այդ քննարկվող խնդրի վերաբերյալ”: