20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կոչ է անում արժանապատիվ երևանցիներին

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը և  Կազմակերպության  300 մասնաճյուղերի 32.000-ից ավելի անդամներ, կարևորելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրության ներկա օրերի պատմական իրադարձությունը և ելնելով համայն հայության մայրաքաղաք Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների իրականացման անհրաժեշտությունից,  ակտիվորեն մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և քվեարկելու են  Հայաստանի հանրապետական կուսակցության և կուսակցության ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին:

Համոզված ենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և մասնավորապես արհեստավարժ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ ջանասիրությամբ, աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ են Երևան քաղաքի հոգսերը լուծելու և անցած տարիների մնացած խնդիրները ավարտին  հասցնելու` հայոց 13-րդ մայրաքաղաքը բարձրացնելով միջազգային մակարդակի և դարձնելով աշխարհի ողջ հայության ու մեր հպարտության անխոցելի երաշխիքը:

“Հայոց Արծիվները” կոչ է անում արժանապատիվ երևանցիներին մայիսի 5-ին տեղի ունեցող Երևան քաղաքի ավագանու ընտրություններում յուրաքանչյուրիդ կարևորագույն և գնահատելի քվեն տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, ի դեմս մեծ հայրենասեր Տարոն Մարգարյանի:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ