09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Արտակարգ պատահար. ինքնաթիռը վայրէջք է կատարել այրվող շարժիչով /վիդեո/

Ըստ թուրքական լրատվամիջոցների` թուրքական ավիաուղիների ինքնաթիռը` այրվող շարժիչով, արտակարգ վայրէջք է կատարել Իզմիր քաղաքում: Ինքնաթիռի ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:  Օդանավը, որում 114 մարդ է գտվել, Ստամբուլից ուղեւորվել է Իզմիր: Սակայն օդանավակայանում վայրէջքի պահին կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետեւանքով այրվել է շարժիչներից մեկը: 

Էթիկայի հանձնաժողովի նիստն այս անգամ էլ անցավ առանց պատգամավորների

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր շարունակել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի քննությունը:  Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումին` քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ԱԺ 83 պատգամավորների վերաբերյալ, որոնք ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը բոյկոտեցին, ինչը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱԺ էթիկայի կանոնների խախտում: Ակնկալվում էր լսել պատգամավորների […]

Ով կլինի ԱՄՆ պետքարտուղարը “բաճկոնով լեդիից” հետո

Երեկ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրեց պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Քերիի թեկնածության հաստատման լսումները. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Լսումների արդյունքում, որը նախագահում էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը, սպասվում է, որ սենատոր Քերիի թեկնածությունը անհապաղ կընդունվի սենատի կողմից: Ի հավելումն, սենատոր Բարբարա Բոքսերի և այլոց կողմից սենատոր Քերիին կուղվեն հարցեր հայկական խնդիրների շուրջ:  “Սենատոր Քերին հայկական հարցերի […]

Թուրքիայի ՄԻ գրասենյակը հայտարարություն է տարածել` Ստամբուլում հայերի դեմ հարձակումների վերաբերյալ

Թուրքիայի մարդու իրավունքների Ստամբուլի բաժանմունքը քաղաքի հայաշատ Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց նկատմամբ ռասիստական հարձակումների եւ բռնություների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Վերջին երկու ամսվա ընթացքում Սամաթիայում  հինգ տարեց հայ կանայք միեւնույն ձեռագրով հարձակման են ենթարկվել, մեկը սպանվել, երկուսը կորցրել են աչքը: Հարձակումները կատարվել են գազանաբար: Տուժածներին մահացու ծեծի ենթարկելու,  […]

Արչին չի ընտրի շիկահեր “հերոսուհու”

Հարցազրույց հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանի հետ /Արչի/ –Լավագույն հեռուստալրագրողի կոչման արժանանալն անշուշտ պարտավորեցնող է, էլ ի՞նչ անվանակարգերում կուզեիր լինել լավագույնը: -Երբեք չեմ մտածել ձգտել ինչ-որ անվանակարգերում լինել լավագույնը: Հիմա, երբ հարցնում եք, կարող եմ ասել, որ հաստատ կուզեի լինել “Լավ ամուսին” և “Լավ հայր” անվանակարգերում: –Բավական մեծ աշխատանքային փորձ ունես, ի՞նչ գնահատական ես տալիս ինքդ քեզ […]

“Արջի ծառայություն” Սերժ Սարգսյանին. “Ժառանգությունն” անուն է հրապարակում

 ՛՛Իշխանության թեկնածուն այս հինգ տարիների ընթացքում հնարավորություն ուներ կյանքի կոչելու խոստացված բարեփոխումները: Խոստում կար, որ խորհրդարանում մականունավորներ, խոշոր գործարար պատգամավորներ չեն լինի, բայց հակառակ պատկերն է՛՛,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:   Վերջինս նշեց, որ իրենք տեղեկություններ են ստացել, որ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը դպրոցներում հավաքել ու ընտրությունների մասին […]

Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը, եթե միայն միջազգային դիտորդները լքեն Հայաստանը

Վերջին օրերի ընթացքում ըստ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի անդամների` նրա գործողությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հասարակությունը: Շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը, հանդիպելով լրագրողների հետ, եւս մեկ  անգամ նշեց իրենց թեկնածուի պահանջի մասին: Ըստ որի` վերջինս չի ճանաչում ընտրությունների օրինականությունը եւ գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսը, պահանջում […]

“Եղեռն Եղեռնից հետո”. ֆիլմի պրեմիերա /վիդեո/

Հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից նկարահանված “Եղեռն Եղեռնից հետո” վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ: Այս հանցագործ քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել […]

Դինքի սպանության հետ առնչվող հերթական պաշտոնյան է “պարգեւատրվել”

Թուրքիայի վաչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փոփոխություններ է կատարել կառավարությունում`մասնավորապես այլ պաշտոնյաներով փոխարինելով ներքին գործերի եւ տուրիզմի նախարարներին, հաղորդում է “Hurriyet”-ը: Համաձայն վարչապետի կարգադրության ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Մուամեր Գյուլերը:  “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի փաստաբանների պնդմամբ` Գյուլերն առնչություն է ունեցել Դինքի սպանության հետ, հաղորդում է “Radikal”-ը: Նշենք, որ սա առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված