13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ով կլինի ԱՄՆ պետքարտուղարը “բաճկոնով լեդիից” հետո

Երեկ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրեց պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Քերիի թեկնածության հաստատման լսումները. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Լսումների արդյունքում, որը նախագահում էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը, սպասվում է, որ սենատոր Քերիի թեկնածությունը անհապաղ կընդունվի սենատի կողմից: Ի հավելումն, սենատոր Բարբարա Բոքսերի և այլոց կողմից սենատոր Քերիին կուղվեն հարցեր հայկական խնդիրների շուրջ: 
 
“Սենատոր Քերին հայկական հարցերի ինչպես նաև  մարդու իրավունքների և փոքրամասնությունների իրավունքների շուրջ Ամերիկայի հիմնարար գաղափարախոսության վաղեմի պաշտպանն է”, – նշեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: “Սենատոր Քերին Միացյալ Նահանգների սենատում իր 29-ամյա աշխատանքի ընթացքում հիմնովին ուսումնասիրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խնդիրները, և մենք ակնկալում ենք, որ որպես պետքարտուղար նա կշարունակի հավատարիմ մնալ իր տեսակետին”, – հավելեց Արդունին: 
 
Միացյալ Նահանգների սենատում իր պաշտոնավարման ընթացքում Քերին համահովանավորել է Հայոց Ցեղասպանության բազմաթիվ բանաձևեր, նշանակալից դեր է ունեցել Ազատության ակտի 907-րդ ուղղումն անցկացնելու մեջ, ըստ որի ԱՄՆ-ն ֆինանսական աջակցություն չէր տրամադրելու Ադրբեջանին մինչ այն “բացահայտ քայլեր չկատարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ շրջափակումը վերացնելու ուղղությամբ”: Քերին նաև աջակցել է հումանիտար  միջանցքի ակտի անցկացմանը, նպաստել է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև մշտական բարելավված առևտրային հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև  Հրանտ Դինքի մասին օրինագծի անցկացման գործին: 
 
2005թ. ապրիլին սենատոր Քերին իր 31 գործընկերների հետ միասին նամակ հղեց Ջորջ Բուշին` կոչ անելով նախագահին վերահաստատել “Հայոց Ցեղասպանությանը վերաբերող Միացյալ Նահանգների պատմական արձագանքը…”:  
 
2004 թ. ապրիլին սենատոր Քերին Հայոց Ցեղասպանության հիշատակման օրը հրապարակեց մի ուղղերձ, որում մասնավորապես ասվում էր. “Ես միանում եմ ամերիկահայերին և ողջ աշխարհի հայերին սգալու Հայոց Ցեղասպանության զոհերին և կոչ եմ անում բոլոր կառավարություններին և ազգերին պաշտոնապես ճանաչել այս ողբերգությունը: Միայն պատմության մութ ժամանաշրջաններից դասեր քաղելով և փորձելով կանխարգելել ապագա ցեղասպանությունները` մենք կկարողանանք հարգել բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր անարդարացիորեն տառապել են”:  
 
Ի հավելումն, 2004թ. հունվարին սենատոր Քերին կոչ արեց նախագահ Ջորջ Բուշին հորդորել Թուրքիային ենթարկվել վարչակազմի վաղեմի դիրքորոշման հետ ՙվերացնելով Հայաստանի նկատմամբ իր շարունակական շրջափակումը` վերականգնել տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը Հայաստանի հետ՚: 
 
1996 թ. ապրիլին սենատոր Քերին միացավ իր 21 աշխատակիցներին և նամակ հղեց նախագահ Բիլ Քլինտոնին, որում ասվում էր. “Օսմանյան կայսրության հայ ժողովուրդը ենթարկվել էր անողորմ, համակարգված և լավ կազմակերպված աքսորման, սեփականության բռնագրավման, ստրկության, հիմնարար իրավունքների ոտնահարման և, վերջ ի վերջո, սպանդի… Աշխարհն այդ ժամանակ ընդունեց, որ մարդկության դեմ իրականացվել է հանցագործություն: Միացյալ Նահանգները դատապարտեցին հայերի նկակտմամբ դաժան վերաբերմունքը և հումանիտար օգնություն հատկացրեցին բազմաթիվ փրկվածների, որն այս երկրում երբևէ կազմակերպված ամենաընդարձակ օգնությունն էր”: 
 
1993 թ. ապրիլի 21-ին սենատում ունեցած իր ելույթում սենատոր Քերին նշեց. “Էլայ Ուիզելը` ԱՄՆ Հոլոքոսթի խորհրդի նախագահը, ասել է, որ Ադոլֆ Հիտլերն իր մտքում ուներ հայերի հետ տեղի ունեցածի օրինակը, երբ նա նախագծում էր հրեաների վերացումը: Հիտլերը վստահ էր, որ որևէ մեկին դա չի հուզի. “Ո՞վ է այժմ հիշում հայերին”: Ցավոք, Հիտլերի ժամանակ այդ հարցին ի պատասխան լռությունն էր: Բայց այսօր պատասխանն է. “մենք ենք հիշում հայերին”: Մենք հիշում ենք և կենդանի մնացածներին, և սպանվածներին, և մենք թույլ չենք տա, որ իրենց կրած տանջանքները մոռացվեն պատմության աղավաղմամբ կամ ժամանակի ընթացքի արդյունքում”:
 
1992 թ. դեկտեմբերին սենատոր Քերին նամակ ուղեց պետքարտուղար Լորենս Իգլբերգերին` հորդորելով, որ “առավել ուշադրություն դարձվի Հայաստանի Հանրապետությանը անհապաղ հումանիտար և տնտեսական օգնության տրմադրմանը”, քանի որ “Հայաստանի ժողովրդին սպառնում է դաժան մի ձմեռ հարևան Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման արդյունքում”: 
 
1991 թ. ապրիլի իր ելույթում սենատոր Քերին ասաց. “Հայոց Ցեղասպանությունը որպես մարդու անմարդկայնության վառ օրինակ անտեսելը կբացի ընտրովի բարոյականության Պանդորայի տուփը, որը փաստացիորեն երաշխավորում է, որ նման մի ողբերգություն տեղի կունենա այլոց հետ ապագայում: Ընտրովի բարոյականությունը միայն տանում է ընտրովի ցեղասպանության: Մենք երբեք չպետք է անտեսենք ցանկացած ժողովրդի հալածանքներն ու սպանդը…՚”և պետք է “երդում տալ, որ մենք կկանխարգելենք ցեղասպանության իրագործումը նորից` անկախ թե ում նկատմամբ, որտեղ և երբ այն տեղի կունենա”:  
 
1990 թ. փետրվարին սենատոր Քերին իր աջակցությունն արտահայտեց 212-րդ բանաձևի կայացմանը, որով 1990 թ. ապրիլի 24-ը նշանակվում էր “1915-1923 թթ. Հայոց Ցեղասպանության յոթանասունհինգերորդ տարելիցի հիշատակման պետական օր”: Քերին մասնավորապես նշեց, որ “հարկավոր է, որ մենք հետևենք մեր հավաքական խղճի ձայնին, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարության զգացումին… նախագահ Բուշը 1988 թ. նշեց, որ “ամերիկյան ժողովուրդը, մեր կառավարությունը և Բուշի վարչակազմը երբեք թույլ չեն տա քաղաքական ճնշումներ կատաւվեն կանխարգելել մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեր դատապարտումը… ես միանում եմ կոնգրեսին հարգելու զոհերի հիշատակը”: 
 
1990 թ. փետրվարին սենատոր Քերին միացավ սենատորների երկկուսակցական մի խմբի` նամակ գրելով այդ ժամանակ պաշտպանության քարտուղար Ռիչարդ Չենիին` մտահոգություն արտահայտելով “Ադրբեջանում հայերի կոտորածների և արտաքսումների շուրջ”: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ