12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Այսօրվա կեղծ մտքերը, մանիպուլյատիվ հայտարարություններն ու ստերը ոչնչով չէին տարբերվում նախկինում հնչեցվածներից․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ քո երկրի դժբախտությունների, կապիտուլյացիայի, մարդկային ու տարածքային կորուստների, ձախողումների և կործանարար ստերի  հեղինակներից հարցազրույց ես վերցնում՝ արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը՝ իր պաշտոնավարման ընթացքում:
Զորօրինակ՝ «…մեր զրուցակիցն իր պաշտոնավարման ընթացքում հնչեցրել է 2856 սուտ տեղեկություն, 319 ինքնահակասություն և 153 կեղծ կամ մանիպուլյատիվ մեկնաբանություններ, սակայն մենք դեռևս շարունակում ենք նրան հարցեր ուղղել»:
(Թվերը պայմանական են, կարող է ավելի շատ լինել):
Այսօրվա կեղծ մտքերը, մանիպուլյատիվ հայտարարություններն ու ստերը ոչնչով չէին տարբերվում նախկինում հնչեցվածներից»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ