09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Ցուցարարները նշում են եգիպտական հեղափոխության 2-րդ տարելիցը

Կահիրեի Թահրիր հրապարակում, որն աշխարհին հայտնի դարձավ 2011-ի հեղափոխության շնորհիվ, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ կրկին բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները նշում են զանգվածային բողոքի ակցիաների 2 տարին, հաղորդում է “BBC”-ն: Եգիպտական ընդդիմությունը եւ երիտասարդական շարժման ակտիվիստները ավելի վաղ կոչ էին անում հեղափոխության 2-րդ տարելիցը նշել գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիաներով, ով, նրանց կարծիքով, դավաճանել […]

Ինչի ես պահում Տիգրան Սարգսյանին … փախավ

Քաջարանում ընտրողների հետ հանդիպմանը` մոտ 65 տարեկան մի պապիկ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից հարցրեց, թե ինչու չի փոխում վարչապետին: “Ինչի ես պահում Տիգրան Սարգսյանին … : Դուք մի քանի անգամ ասել եք, որ սիրում եք ձեր հայրենիքն ու ժողովրդին, իսկ նա` ոչ մի անգամ” ,-ասաց պապիկը: Հետաքրքիր է սակայն, որ հարց տվողին հետաքրքիր չէր […]

Կան գործիչներ, որոնց համար քաղաքականությունը բիզնես է. ի՞նչ ճգնաժամ է ՀԱԿ-ում /վիդեո/

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը երեկ հայտարարել է, որ ժամանակին, երբ սկիզբ էին առնում ՀԱԿ-ԲՀԿ խաղերը եւ ի թիվս մի քանի այլ կուսակցությունների, իրենք անհամաձայնություն հայտնեցին այդ գծին, ներքին պայքարը ՀԱԿ-ում շատ բարդ էր: Այսօր, երբ ՀԱԿ-ԲՀԿ խաղերն իրենց ‘’արդյունքը’’ տվին եւ երբեմնի ազդեցիկ ընդդիմադիր ուժը քաղաքական հիմնական գործընթացների լուսանցքում հայտնվեց, ՀԱԿ-ում կրկին ներքին պայքար է, որը […]

Ե՞րբ են թեստագրիչներին թունելու …

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը “Ֆեյսբուքի” իր էջում հայոց լեզվի եւ գրականության շտեմարանի “բոցերից” եւս մեկն է առանձնացրել։ ՞ Պարզվում է՝ հայերենում թունել բայ կա (հատուկ զգուշացնում եմ՝ կապ չունի տաքսի նստած թլվատ աղջկան անեկդոտի հետ :)): Պարզվում է նաեւ, որ թունել-ը խոսակցական բառ է եւ նշանակում է “թունավորել”, այսինքն՝ թույնել (ըստ Է. Աղայանի բառարանի, որը թեստակազմիչների […]

Երիտասարդները նախընտրում են Եվրոպան. սոցիոլոգ

Հունվարի 18-19-ին ազգաբնակչության սեռա-տարիքա-կրթական կառուցվածքային համաչափ 1650 չափահաս բնակիչ հարցման է ենթարկվել ՛՛Սոցիոմետր՛՛ սոցիոլոգիական կենտրոնի կողմից: Կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այդ հարցման արդյունքները՝ նշելով, որ հարցվողներին գտնելու համար առաջարկ է արվել 2320 հոգու, սակայն նրանց 29%-ը հրաժարվել է՝ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով: Հարցման ընթացքում փորձել են պարզել, թե հարցվողների համար որն է […]

Տղամարդը ցանկացել է ինքնահրկիզվել դատարանում

Երեկ՝ ժամը 20.22-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Լոռու մարզի Վանաձորի դատարանի վարչական շենքում սպառնում է ինքնահրկիզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանության աշխատակիցները կանխել են 1962թ. ծնված Ս. Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը և տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք: Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի և դատախազության շենքերի մոտակայքում:

Լինդսի Լոհանը հրաժարվում է պարել

Սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը կրկին զարմացրել է լրագրողներին, սակայն այս անգամ նա որեւէ տարօրինակ բան չի արել: Բանն այն է, որ Լինդսին հրաժարվել է մասնակցել “Պարեր` աստղերի հետ” նախագծի ամերիկյան տարբերակին: Իր որոշումը նա բացատրել է այն փաստով, որ ցանկանում է լինել միայն ու միայն դերասանուհի, իսկ տարբեր տեսակի շոուները իր համար չեն: Եվ սա […]

Ադրբեջանցիները շարունակում են մարդասպաններին հերոսներ դարձնել. “The Washington Times”

Դժվար է հավատալ` որքան արագ Ադրբեջանը մոռացավ իր սեփական պատմությունը` 1988-ի փետրվարի 26-28-ը Բաքվից 16 մղոն հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները: 3 օրվա ընթացքում ադրբեջանցիների ամբոխը գրոհել եւ սպանել է հայերին փողոցներում եւ նրանց սեփական տներում, մինչ ոստիկանությունը դիտում եւ թույլատրում էր այդ ամենը, իսկ բժիշկները հրաժարվել են օգնություն ցուցաբերել տուժածներին […]

Լռության րոպե` ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին

38 տարի առաջ 20 հունվար 1975-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի առաջին ռազմական գործողությամբ ազդարարվեց Նորագույն ազգային ազատագրական պայքարի ծնունդը: Պայքար` որում մաս կազմեցին սփյուռքահայ հարյուրավոր հայորդիներ եւ իրենց մատաղ կյանքը նվիրաբերեցին տասնյակներ, հանուն Հայաստանի արեւմտյան հատվածի բռնագրաված հողերի ազատագրմանը:   Այդ թվականից սկսած, ամեն տարի հունվարի 20-ը սփյուռքի տարբեր հայ համայնքներում եւ 1988-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի